Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 73.22-0.88 WTI - 70.13-0.69
COMEX:  GOLD - 2660.60-0.38 SILVER - 30.85-0.42
COMEX:  PLATINUM - 942.20+0.06
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 153.63-0.33 EUR/GBP - 1.0496-0.12
FOREX:  EUR/USD - 1.0496-0.12 GBP/USD - 1.2694+0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43449.90-0.61 NASDAQ - 20109.06-0.32
STOCKS US: S&P 500 - 6050.61-0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 39081.71-0.72 TOPIX - 2719.87-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 19864.55+0.83 SSEC - 3382.21+0.62
STOCKS EUR:  FTSE100 - 8195.20-0.81 CAC40 - 7365.70+0.12
STOCKS EUR:  DAX - 20246.37-0.33
18/12/2024  CBA:  USD - 394.62+0.03 GBP - 501.80+0.87
18/12/2024  CBA:  EURO - 414.27+0.38
18/12/2024  CBA:  GOLD - 33448.23-223.91 SILVER - 384.55-4.35
«Ատոմէքսպո-2019» համաժողովում քննարկվել են աշխարհում միջուկային ենթակառուցվածքների զարգացման հարցերը
17/04/2019 17:48
Կիսվել

«Ատոմէքսպո-2019» համաժողովում քննարկվել են աշխարհում միջուկային ենթակառուցվածքների զարգացման հարցերը

«Ատոմէքսպո-2019» 11-րդ միջազգային համաժողովի շրջանակում «Ռուսատոմ սերվիս» բաժնետիրական ընկերությունը (Ռոսատոմի էլեկտրաէներգետիկ խումբ) կլոր սեղան քննարկում է կազմակերպել «Միջուկային ենթակառուցվածի ստեղծումը որպես ատոմային նախագծերի կայունության անհրաժեշտ տարր» թեմայով։

Միջուկային ենթակառուցվածքն այսօր առանցքային նշանակություն ունի ազգային ատոմային նախագծի բարեհաջող իրականացման համար, մինչդեռ դրա զարգացումը հատուկ ուշադրություն է պահանջում։

Կլոր սեղան-քննարկմանը մասնակցել են ՄԱԳԱՏԷ-ի միջուկային էներգիայի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Չուդակովը, Համախարհային միջուկային ասոցիացիայի, Հայաստանի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Ֆինլանդիայի և այլ երկրների ատոմային գործակալությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Փորձագետներրը կիսվել են միջուկային ենթակառուցվածքների զարգացման իրենց տեսլականներով, նշել են խնդիրները, որոնք անհրաժեշտ են ազգային միջուկային-էներգետիկ ծրագրերի, ինչպես նաև ազգային մակարդակում միջուկային-էներգետիկ ծրագրերի համակարգի կառավարման անվտանգության ու կատարելագործման հարցերի գրագետ կարգավորման համար։

«Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից, ատոմային էներգետիկայի զարգացումը համարում եմ հեռանկարային, որպես հիմք էներգետիկ անվտանգության և  երկրի արտահանման պոտենցիալի ավելացման պաշար։ Միջուկային ենթակառուցվածքների զարգացման համար միջոցներ ձեռնարկելով, պետությունը լուծում է մի շարք հարցեր, ինչպես որակյալ կրթության ապահովման, այնպես էլ՝ ատոմային էներգետիկայի կայուն ենթակառուցվածքների ստեղծման առումով»,-ընդգծել է «Արմատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը։ Փորձագետը նաև նշել է, որ ԱԷԿ-ին առնչվող գիտելիքների ամբողջական կլաստերի, ինչպես նաև տեխնոլոգիաների և ունակությունների հետևողական զարգացումը կապահովի Հանրապետության սոցիալ-տնտեսական կայուն աճը։

ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու առանցքային գործոն են հանդիսանում կյանքի որակի բարելավումը, բարեկեցության աճն ու շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի դրսևորումը։

Հենց ատոմային նախագծերն են կոչված ներդրում ունենալ այդ նպատակներին հասնելու համար, քանի որ միջուկային ենթակառուցվածքների գրագետ համալիր կառուցումը նպաստում է երկրի կադրային ու գիտական պոտենցիալի զարգացմանը, իրավական-նորմատիվ բազայի ձևավորմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Միջուկային տեխնոլոգիաների կիրառման աշխարհագրությունն այսօր սրընթաց զարգանում է, այդպիսով բացելով նոր հնարավորություններ՝ մասնավորապես երկրի տնտեսության ու ընդհանրապես՝ պոտենցիալի զարգացման համար։

———–

«Ատոմէքսպո» ամենամյա միջազգային ֆորումը, որն անկացվում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի կողմից՝ համաշխարհային ատոմային էներգետիկայում խոշոր գործարար և ցուցահանդեսային հարթակ է։ Այս տարի ֆորումի գլխավոր թեման է՝ «Ատոմային տեխնոլոգիաները ավելի լավ կյանքի համար»։ Գործարար ծրագիրը առաջին անգամ ձևավորվում է Միջազգային ծրագրային կոմիտեի կողմից, որի կազմում ընդգրկված են՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ատոային էներգիայի գործակալության գլխավոր  տնօրեն Ուիլյամ Մեգվուդը, Համաշխարհային միջուկային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ագնետա Ռիզինգը,  Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության միջուկային էներգիայի գործակալության գլխավոր տնօրեն Լուիս Էչավարին և ուրիշները։ Ցուցահանդեսայաին հարթակում ներկայացված է ատոմային տեխնոլոգիաների կիրառման լայն սպեկտրը, նոր արտադրանքներ և լուծումներ։ Ցուցասրահի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քամ 13 000 ք․մ։

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորոցիա – համընդհանուր տեխնոլոգիական առաջատարներից մեկն է։  Միավորում է ատոմային էներգետիկայի բնագավառի, ԱԷԿ-ների նախագծման ու կառուցման և էներգետիկ մեքենաշինության ակտիվները։ Ռոսատոմի և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցությունը տարիներ ի վեր հաջողությամբ զարգանում է։ Ռոսատոմի կողմից Հայաստանի տարածքում իրականացվող առանցքային նախագծերից է հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը, ինչը արվում է ԱԷԿ-ի աշխատանքը ևս 10 տարով երկարացնելու, ինչպես նաև՝ կայանի անվտանգությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ 

Նախագծի բոլոր աշխատանքները կավարտվեն 2021 թվականի վերջին։ Նախագծի գլխավոր կապալառուն «Ռուսատոմ-սերվիսն» է։

18/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.62
+0.03
Եվրո (EUR)
414.27
+0.38
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.15
+0.59
33448.23
-223.91
Արծաթ
384.55
-4.35