Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Գագիկ Ծառուկյանը հանդիպեց ԱրարատՑեմենտի աշխատակիցներին
17/04/2019 18:39
Կիսվել

Գագիկ Ծառուկյանը հանդիպեց ԱրարատՑեմենտի աշխատակիցներին

«ԱրարատՑեմենտ» ընկերության սեփականատեր, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպեց և խոսեց ընկերության՝ իր հետ հանդիպում պահանջող աշխատակիցների հետ: Նա նշեց, որ եթե Իրանից ներկրվող կլինկերը պետական տուրք չվճարի, ընկերության համար դժվար կլինի անհավասար պայմաններում աշխատել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծառուկյանը նշեց, որ ԲՀԿ-ական պատգամավորներն այդ հարցը բարձրացնելու են:

«Ես ոչ միայն սեփականատեր եմ, այլ նաև կուսակցության ղեկավար եմ, որը մտահոգ է երկրի, տնտեսության ու ժողովրդի համար: Ես լիարժեք տիրապետում եմ խնդրին, դրա լուծմանը: Քննարկվել էր տուրքը բարձրացնելու և տեղական արտադրողին արտոնություն տալու հարց: Պայմանավորվեցինք, կառավարությունը հանձնարարել էր, որ կլինկերի և ցեմենտի ներկրման համար պետք է տուրք վճարեին: Եվ հանկարծ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը որոշեց, որ կլինկեր ներկրելու համար չպետք է տուրք վճարեն»,-ասաց Ծառուկյանը:

Նա նշեց, որ իրենք ցեմենտի գինը 50 000 դրամից իջեցրել են 40 000 դրամ, որ տեղական արտադրանքը մրցունակ լինի: Ծառուկյանը նշեց, որ 100 հազար տոննա ցեմենտ ստանալու համար տալիս են 3 մլն գազի փող, 1.5 մլն՝ հոսանքի փող, չհաշված հումքն ու աշխատողների աշխատավարձը: Ծառուկյանի կարծիքով՝ ԱԺ հանձնաժողովը չի մտածում, որ շատ ընտանիքներ անգործ են մնալու: Նրա կարծիքով՝ նախագծի քննարկման ժամանակ կարող էին ընկերությունից գոնե մեկ աշխատակից կանչել, նրա կարծիքն էլ լսել:  «Պատգամավորներին ասել եմ, որ հարցը բարձրացնեն, ես էլ եմ վաղը գնալու խորհրդարան: Մենք այսօր խնդիր ունենք՝  կարգավորել վիճակը»,-ասաց Ծառուկյանը:

Հանդիպմանը աշխատակիցներից մեկը նշեց, որ հայկական ցեմենտի որակը շատ ավելի լավն է, քան ներկրվողը: Անդրադառնալով աշխատակիցներից մեկի՝  Հենրիկ Խաչումյանի բարձրացրած հարցերին՝ նա հայտարարեց, որ վաղը ԱԺ-ում կառաջարկի Հենրիկ Խեչումյանին հրավիրել  խորհրդարան ու լսել նրան:

Օրեր շարունակ «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ն աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել: Նրանք ցանկություն էին հայտնել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ և նրանից տեղեկանալ գործարանի խնդիրների մասին: «Մուլտի» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը աշխատակիցների հետ հանդիպմանը հայտնել էր, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվել էր Իրանից ներկրվող ցեմենտի համար տուրք սահմանելու հարցը՝ շուկայում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար, սակայն կլինկերի վրա պետտուրք չի տարածվել:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85