Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Հակոբ Արշակյանը ներկայացրեց Հայաստանում տրանսպորտային միասնական համակարգ ներդնելու ուղղությամբ կատարված աշխատանքները
17/04/2019 19:00
Կիսվել

Հակոբ Արշակյանը ներկայացրեց Հայաստանում տրանսպորտային միասնական համակարգ ներդնելու ուղղությամբ կատարված աշխատանքները

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց Հանրապետության տարածքում տրանսպորտային միասնական համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախարարն ապրիլի 17-ին հրավիրված ասուլիսում նշեց, որ այս հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, քանի որ  Հայաստանում տարիներ շարունակ տրանսպորտային ցանցը բավարար չափով չի զարգացել:

Արշակյանը ներկայացրեց, որ ստեղծվել է տվյալների բազա, որի շնորհիվ հնարավոր է տեսնել, թե Հանրապետության տարածքում տրանսպորտային ցանցը ինչպիսին է, որոնք են գործող երթուղիները,  որ ընկերություններն են սպասարկում, ինչպես նաև երևում է, թե ինչպիսի երթուղիներ են նախատեսվում նոր ցանցով: Համակարգում կանաչ գույնով մոդելավորված է ներդրվելիք նոր երթուղային ցանցը, կապույտով՝ գործող ցանցը: Հակոբ Արշակյանն Արագածոտնի մարզի օրինակով ցույց տվեց, որ նոր բազմաթիվ նոր բնակավայրեր կան, որոնք ներառվելու են նոր ցանցի մեջ:

«Հիմա ուղևորահոսքի հաշվարկների ճշգրտում է տեղի ունենում, որի արդյունքում մենք ունենալու ենք նոր ցանցի ավելի ճշգրիտ պատկեր, թե ինչ տիպի  և քանակի ուղևորատրանսպորտային փոխադրամիջոցներ են անհրաժեշտ, ինչ հաճախությամբ դրանք պետք է շարժվեն: Դրանից հետո տեղի կունենան մրցույթներ կենտրոնացված ուղևորացանցի սպասարկման համար և կգործարկվի նոր ցանցը: Այս պահին ողջ տեղեկատվությունը հավաքագրման և մշակման փուլում է»,- մանրամասնեց նա:

Նրա խոսքով՝ մայիսին պատրաստ կլինի ուղևորահոսքերի ամբողջական պատկերը, որից հետո կանցնեն մոդելավորման փուլին:

Հակոբ Արշակյանը պարզաբանեց նաև, թե ինչ է իրենից ենթադրում տրանսպորտային միասնական համակարգը: Նրա խոսքով՝ պետք է լինի միասնական տոմսային համակարգ, որպեսզի մարդը մի կետից մյուսը գնալու համար կարողանա հստակ պատկերացնել, թե որտեղ պետք է իջնի, ինչ այլ տրանսպորտ պետք է նստի և երբ պետք է տեղ հասնի: «Այսինքն, միասնական ասելով նկատի ունենք ամբողջությամբ ինտեգրված տոմսային և լոգիստիկ համակարգ: Թե ինչպես տեղի կունենա օպերատորների բաշխումը, կախված է կոնկրետ ուղղությունների եկամտաբերության աստիճանից: Այդ հաշվարկը նույնպես կատարվում է: Այսինքն, կատարվում է ուղևորափոխադրման ինքնարժեքի գնահատում, դա կապվում է սակագնի հետ և հասկանալի է դառնում՝ արդյոք այս կամ այն ուղղությունը եկամտաբեր է կամ ոչ: Հասկանալի է, որ ոչ եկամտաբեր ուղղությունները պետք է ինտեգրել եկամտաբեր ուղղությունների հետ և այդպիսով մրցույթները հայտարարել, որպեսզի հնարավոր լինի ներդրումային ծրագրերը իրականացնել: Այդ փուլին հասնելու համար դեռ շուտ է խոսել, որովհետև մենք անհրաժեշտություն ունենք հավաքել ամբողջական տվյալները հավաքել ու հասկանալ, թե որքան կլինի այս կամ այն երթուղու  ինքնարժեքը»,- պարզաբանեց Արշակյանը:

Նախարարը հավելեց, որ կոնցեպտուալ առումով պլանավորում են, որպեսզի մարզային երթուղիները հավաքվեն իրենց ամենամոտիկ շրջկենտրոնում կամ մարզկենտրոնում և այնտեղից միանան Երևանին, որպեսզի Երևան եկող և գնացող տրանսպորտային մասը բեռնաթափվի և հնարավոր լինի ճիշտ լոգիստիկա ապահովել՝ այն հասանելի դարձնելով գյուղերին: Նախարարն ընդգծեց, որ շատ գյուղական համայնքներ այս պահին կապված չեն ոչ մարզկենտրոնների, ոչ Երևանի հետ՝ պայմանավորված ոչ եկամտաբեր լինելու հանգամանքով: «Մեր առաջնահերթությունն այն է, որ այդպիսի գյուղերը նույնպես միացած լինեն տրանսպորտային ցանցին հնարավորինս շատ», – ասաց Հակոբ Արշակյանը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45