![Ապամոնտաժվել է Օղակաձև զբոսայգու սրճարաններից մեկը](https://b24.am/pub/uploads/2019/04/8eb00963d85e0263216cb6be981a7186e46a3ffe_190306076.jpeg)
Ապամոնտաժվել է Օղակաձև զբոսայգու սրճարաններից մեկը
Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների ուժերով Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում ապամոնտաժվել է տարիներ շարունակ չգործող, անխնամ վիճակում գտնվող սրճարանը: Ապամոնտաժվել են նաև բետոնապատ տարածքներն ու մետաղական կոնստրուկցիաները:
«Նշված տարածքը հանդիսանում է Երևան համայնքի սեփականություն: Քանդման աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ: Առաջիկայում տարածքն ամբողջությամբ կբարեկարգվի և կկանաչապատվի: Հանրային տարածքների վերադարձնելու ուղղությամբ մեր քայլերը լինելու են շարունակական: Այժմ գույքագրվում են Օղակաձև զբոսայգու մյուս օբյեկտները»,- նշել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանը: