
Ժամանակ. Ցեմենտի հումքը հարկումից ազատելու նախաձեռնության հետևում ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանն է
«Ցեմենտի արտադրության համար հումք հանդիսացող կլինկերը հարկումից ազատելու նախաձեռնության հետևում կանգնած է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը:
Վերջինս ունի ցեմենտի արտադրություն, սակայն այն մրցունակ չէ, քանի որ չունի կլինկերի արտադրություն, իսկ ցեմենտը արտադրում է ներմուծվող կլինկերի վերամշակման արդյունքում:
Կլինկերի ներմուծումը հարկումից ազատելու դեպքում Սեդրակյանը կարող է մյուս արտադրողների հետ հայտնվել հավասար և նույնիսկ ավելի շահավետ վիճակում, և իշխանության աջակցությամբ նրանց դուրս մղել շուկայից», – գրում է Ժամանակ օրա թերթը: