Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՍԱՏՄ-ն և Ագրարային համալսարանը կազմակերպել են անասնաբուժության զարգացմանը նվիրված գիտաժողով
26/04/2019 18:21
Կիսվել

ՍԱՏՄ-ն և Ագրարային համալսարանը կազմակերպել են անասնաբուժության զարգացմանը նվիրված գիտաժողով

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ կազմակերպել է «Գիտության և գիտական հաստատությունների դերն անասնաբուժության ոլորտի զարգացման գործում» խորագրով գիտաժողով՝ նվիրված Անասնաբույժի միջազգային օրվան: Գիտաժողովին մասնակցում էին ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկայացուցիչներ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, դասախոսներ, անասնաբույժներ, ինչպես նաև ուսանողներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ողջույնի իր խոսքում շնորհավորելով ոլորտի բոլոր մասնակիցներին, ասել է, որ մոտեցումն ուսումնական գործընթացին արմատապես փոխվելու է: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում կառուցվելու է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած անասնաֆերմա, որն անասնաբույժ ուսանողների համար լսարանից դուրս սովորելու և աշխատելու սիրելի վայր լինելուց զատ հնարավորություն կտա լավ մասնագետ դառնալու: Ենթակառույցների բարելավման ուղղությամբ մյուս քայլը կլինի անասնաբուժական կլինիկայի վերազինումը և սիմուլացիոն կենտրոնի հիմնումը: «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ՍԱՏՄ-ի մեր գործընկերները պատրաստակամություն են հայտնել ոչ միայն վերապատրաստել մեր դասախոսներին, այլև հնարավորություն տալ մեր ուսանողներին գործնական պարապունքներ անցկացնել իրենց արդիական լաբորատորիաներում»,- ասել է պարոն Ուռուտյանը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է Անասնաբույժի միջազգային օրը մեր երկրում կարևորելու և առաջին անգամ պետական մակարդակով նշելու մասին: Հույս հայտնելով, որ սա կլինի շարունակական, տեսչական մարմնի ղեկավարը նշել է. «Կարծում եմ կկարողանանք ցույց տալ, թե ինչ է անասնաբուժությունը և երիտասարդների մեջ դեպի այս մասնագիտություն կսերմանենք այն սերը, որը մենք ենք ունեցել: Մենք պետք է հասնենք նրան, որ հասարակության բոլոր շերտերը հասկանան և կարևորեն անասնաբույժի դերն ու նշանակությունը մեր երկրի համար: Մենք այսօրվանից հայտարարում ենք անասնաբուժության հանրայնացման ժամանակաշրջան»։

 Գիտաժողովի ընթացքում գիտական շրջանակների ներկայացուցիչները ներկայացրել են կենդանիներին վերաբերող տարբեր հիվանդություններ՝ մասնավորապես անդրադառնալով այն հիվանդություններին, որոնք ընդհանուր են մարդու և կենդանիների համար, ներակայացրել դրանց տարածման, կանխարգելման, բուժման վիճակագրությունը, խոսել արդիական մեթոդների ներդրման անհրաժեշտության մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58