Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Մինչև այսօր Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ. Վարչապետ
02/05/2019 12:32
Կիսվել

Մինչև այսօր Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ. Վարչապետ

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի նախագծին, որը ներկայացրել էր Ազգային ժողովի  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց. «Առաջարկվում է կենսաթոշակը լիազորագրով վճարել 15 տարի գործող օրենքով նախատեսված մեկ տարվա փոխարեն, ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու և ՀՀ-ում լինելու մասին հայտարարություն ստորագրելու վերաբերյալ դրույթները, ուժը կորցրած ճանաչել նաև 12 տարին անընդմեջ թոշակ չվճարելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթը, գործարկել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների մահվան փաստաթղթերի գրանցման համակարգը և օրենքը ուժի մեջ մտնելու պահից ուժի մեջ գտնվող լիազորագրերը ավտոմատ կերպով համարել 15 տարի ժամկետով»:

Զարուհի Բաթոյանի խոսքով՝ նախագիծն ընդունելու դեպքում կավելանան նպաստների ու կենսաթոշակների վճարման բյուջետային ծախսերը:

Արձագանքելով՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ լավ չի հասկանում այն նախագծերը, որով կառավարությանն առաջարկում են հետ գնալ:
«Այս ամեն ինչն առաջացել է այն բանի արդյունքում, երբ պարզվել է, որ Հայաստանում տասնյակ հազարով թոշակառուներ կան, որոնք գոյություն չունեն և որոնք թոշակ են ստանում: Պետությանը միլիարդների վնաս է պատճառվել, հիմա մենք առաջարկում ենք միջանցքներ թողնել, որ կրկին նույնը բանը տեղի ունենա՞», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, թե բացարձակապես չի հասկանում այս տրամաբանությունը:

«Պետք է մարդկանց օգնել, որ հավաստագրումը իրենց համար ավելի հեշտ տեղի ունենա, բայց դա պետք է անել առաջ գնալու ճանապարհով, ոչ թե ետ գնալու»,- նշեց Վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մինչև այսօր Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ:

«Մեզնից շատ մեծ ջանքեր է պահանջվում այդ համակարգի հետևից գնալու: Փոխանակ առաջ գնանք, ամեն ինչ անում ենք, որ հետ գնանք, փոխանակ մտածենք, թե ինչպես 2030 թվական հայտնվենք հնարավորինս շուտ, ամեն ինչ անում ենք, որ հայտնվենք 1997 թվական, չի կարելի այդպիսի բան անել»,- ասաց կառավարության ղեկավարը:

 

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85