
«Իմ քայլը» հանուն Արարատի մարզի» համաժողովին ներկայացված է 16 ներդրումային ծրագիր
Արտաշատի «Արարատ Գրուպ» ջրերի գործարանում մայիսի 4-ին մեկնարկեց «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ողջույնի խոսքով հանդես են գալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Միջոցառման ընթացքում լինելու է Արարատի մարզի հնարավորությունների, գրավչության մասին ֆիլմի ցուցադրություն: Ներկայացվելու են մարզում հաջողված ձեռնարկությունները:
Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների: Կներկայացվեն մարզում գյուղատնտեսության, արդյունաբերության, տուրիզմի և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր:
Միջոցառմանը ներկա են նախարարներ, պետական այրեր: