Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 440.00-2.00 EUR SELL - 446.00-1.00
OIL:  BRENT - 71.17-1.28 WTI - 65.99-1.35
COMEX:  GOLD - 5155.80-0.94 SILVER - 87.46+1.09
COMEX:  PLATINUM - 2249.30+4.68
LME:  ALUMINIUM - 3102.50+0.81 COPPER - 12964.00+0.64
LME:  NICKEL - 17350.00+2.15 TIN - 46559.00-0.31
LME:  LEAD - 1965.00+0.26 ZINC - 3382.50+1.35
FOREX:  USD/JPY - 155.82+0.52 EUR/GBP - 1.1789+0.11
FOREX:  EUR/USD - 1.1789+0.11 GBP/USD - 1.3512+0.15
STOCKS RUS:  RTSI - 1141.69+0.04
STOCKS US: DOW JONES - 49174.50+0.76 NASDAQ - 22863.68+1.04
STOCKS US: S&P 500 - 6890.07+0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 57321.09+0.87 TOPIX - 3815.98+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 26590.32-1.82 SSEC - 4117.41+0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10680.59-0.04 CAC40 - 8519.21+0.26
STOCKS EUR:  DAX - 24986.25-0.02
24/02/2026  CBA:  USD - 377.84+0.87 GBP - 509.74+0.64
24/02/2026  CBA:  EURO - 445.25+0.54
24/02/2026  CBA:  GOLD - 63064+1820 SILVER - 1056.1+80.39
Պատգամավորն ահազանգում է շինարարական կազմակերպություններից ստացած բողոքների մասին
07/05/2019 17:18
Կիսվել

Պատգամավորն ահազանգում է շինարարական կազմակերպություններից ստացած բողոքների մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում շինարարական մրցույթների պատշաճ անցկացումն ապահովելու հարցի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն այս մասին խոսեց ԱԺ հայտարարությունների ժամանակ:

«Այս օրերին տարբեր պատգամավորներ բողոքներ են ստանում շինարարական կազմակերպություններից, որ շինարարական մրցույթները չեն կայանում կամ հետաձգվում են, կամ արդեն կայացած մրցույթների հաղթողները չեն հայտարարվում ինչ-ինչ պատճառներով: Եվ հարց է առաջանում, թե ինչու են քնեցվում գումարները, մանավանդ որ այդ գումարների մեծ մասը վարկային միջոցներ են, և դրանց համար պետությունը տոկոսներ է վճարում: Եվ ոլորտում հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը, որպեսզի հնարավորինս շուտ տարբեր տեսակի մրցույթները հայտարարվեն, արագ արվեն աշխատանքները և շինարարական կազմակերպությունները կարողանան մտնել գործի մեջ՝ հաշվի առնելով, որ շինարարական սեզոնն է գալիս»,-ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավորի բարձրացրած մյուս հարցը վերաբերում է շինթույլտվություններին: Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանում, թե այլ մարմիններում շինթույլտվությունների  հարցը բավականին բարդացել է: «Ես հասկանում եմ, որ դա կապված է նախկինում տեղի ունեցող կոռուպցիոն հանցավոր մեխանիզմների հետ, փորձում են կանխարգելել: Բայց այստեղ պետք է բավականին ակտիվ միջամտություն անել և շինարարական ոլորտում ակտիվության հնարավորություն տալ »,-եզրափակեց Հովհաննիսյանը:

24/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.84
+0.87
Եվրո (EUR)
445.25
+0.54
Ռուբլի (RUR)
4.9333
+0.0242
Լարի (GEL)
141.25
+0.34
63064
+1820
Արծաթ
1056.1
+80.39