Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Հունվար-ապրիլին երկաթուղում գրանցվել է բեռնաշրջանառության և ուղևորափոխադրումների ծավալների աճ
10/05/2019 13:40
Կիսվել

Հունվար-ապրիլին երկաթուղում գրանցվել է բեռնաշրջանառության և ուղևորափոխադրումների ծավալների աճ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն Ընկերոթյունում կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսների աշխատանքի արդյունքները: Երկաթուղու բեռնաշրջանառությունը հաշվետու շրջանում գերազանցեց նախորդ տարվա շեմը 5,5%-ով, բեռնումը՝ 0,9%-ով: Փոխադրումներն արտահանման հաղորդակցությունում մնացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակի վրա, իսկ տեղական փոխադրումներն ավելացել են 1,2%-ով: Անկում էր գրանցվել միայն ներմուծման գծով՝ 11,3%-ով:

Հունվար-ապրիլին երկաթուղու ծառայություններից օգտվել է 109,6 հազար ուղևոր, ինչը 8,8%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում, միջազգային ուղևորափոխադրումներն ավելացել են 22%-ով, իսկ տեղականները՝ 8,2%-ով:

Կատարելագործվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ՝ գնացքի միջին քաշ (աճել է 4%-ով), լոկոմոտիվի միջին օրական արտադրողականություն և վազք (աճը կազմել է 1,2% և 6,4%), տեղամասային և տեխնիկական արագություններ:

Ավելացել են նաև շարժակազմի վերանորոգման ծավալները, ընդ որում, վագոնների ընթացիկ վերանորոգումը աճել է 4%-ով, լոկոմոտիվների ընթացիկ սպասարկումը՝ 9,3%-ով, իսկ  ընթացիկ վերանորոգումը՝ 6,4%-ով:

Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2019 թվականին գծի գնահատականը բարելավվել է 2 կետով՝ կազմելով 75 միավոր: Ընկերությունում շարունակվում է գծային տնտեսության և ենթակառուցվածքի բարեկարգումը՝ տեղադրվել է ավելի քան 4 հազար կոճ, իրականացվում է էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:

Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, գծի և երկաթուղային ենթակառուցվածքի գարնանային զննման իրականացումը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72