Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Տավարաբուծության պետական օժանդակության նոր ծրագրերը մեծ հետաքրքրություն են առաջացրել
13/05/2019 17:48
Կիսվել

Տավարաբուծության պետական օժանդակության նոր ծրագրերը մեծ հետաքրքրություն են առաջացրել

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանն   այսօր համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են  վերջերս ՀՀ կառավարության կողմից հաստատված ««Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» և «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրերը։

Փոխնախարար Գաբրիելյանը տեղեկացրել է, որ երկու ծրագրերն էլ տնտեսավարողների շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացրել:

««Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրով հետաքրքրվածների թիվը կազմում է շուրջ 300 մարդ, որից դիմում-հայտ է ներկայացրել 100 քաղաքացի: Իսկ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում հետաքրքրվածների թիվը կազմել է 372, ծրագրին միացել են 5 բանկեր և 6 վարկային կազմակերպություններ», – նշել է փոխնախարարը:

Ընդ որում, առավել ակտիվ են եղել Արարատի մարզի տնտեսավարողները, դիմումատուների շուրջ 20 տոկոսը հենց այս մարզից են, հաջորդիվ  Լոռու և Գեղարքունիքի մարզերն են, դեռևս առավել պասիվ են սյունեցիները։

Լևոն Տեր-Իսահակյանը  հավելել է, որ տավարաբուծության ուղղությունը պատահական չի ընտրվել, քանի որ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի շուրջ 50 տոկոսը ստացվում է հենց անասնաբուծությունից։ Մշակված ծրագրերը նպատակուղղված են ոլորտի ինտենսիվացմանը, արտադրանքի որակի և արդյունավետությասն բարձրացմանը, ինքնարժեքի նվազեցմանը, կենդանիների պահվածքի պայմանների բարելավմանը, նոր տեխնոլոգիաների կիրառմանը։

«2019 թվականին անասնաբուծության ոլորտում անկման ինտեսիվութունը նվազել է, և տնտեսավարողների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացել անասնաբուծությամբ, մասնավորապես տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվելու ուղղությամբ։ Ծրագրերն ուղղված են ինչպես ավելացնելու նախիրներում տոհմային կորիզը, այնպես էլ  խթանելու անկապ բոքսային պահվածքով տեխնոլոգիայի կիրառումը, որն աշխարհում այսօր մեծ տարածում ունի»,-նշել է  Լևոն Տեր-Իսահակյանը։

««Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակում պետությունը կփոխհատուցի  «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը 50, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների համար՝ 70 տոկոսով։ Փոխհատուցումն իրականացվելու է երկու փուլով։ Առաջին փուլի փոխհատուցումը կատարվելու է կառուցապատման/վերակառուցման աշխատանքներն ավարտելուց և առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ փոխհատուցման գումարի 50%-ի չափով, իսկ մնացած 50 %-ը տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց և երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո։ Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ ընդգծել է՝  5 տարի նախարարության կողմից մոնիտորինգ է իրականացվելու, որպեսզի անասնաշենքներն օգտագործվեն ըստ նշանակության։

«ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագրի շրջանակում շահառուները կարող են ընդամենը 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։ Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին վարկը կհատկացվի 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետը 5 տարի է։ Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը։

Ծրագրերի վերաբերյալ բոլոր մանրամասներին շահառուները կարող են ծանոթանալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջում:

Գյուղատնտեսության նախարարության պատասխանատուները տեղեկացրել են նաև, որ մշակվում են օժանդակության ծրագրեր նաև ոչխարաբուծության ոլորտում՝ հաշվի առնելով արտահանման մեծ պոտենցիալը։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69