Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ԱՊՐԻԼԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 5.6%-ՈՎ
09/06/2009 16:34
Կիսվել

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ԱՊՐԻԼԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 5.6%-ՈՎ

Այս տարվա ապրիլին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 948 գրավադրման գործարք, որոնց պետական գրանցումների քանակը մարտի համեմատ նվազել է 6.4%-ով, իսկ 2008թ. ապրիլի համեմատ` 62%-ով:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին ՀՀ կադաստրի պետական կոմիտեի լրատվական ծառայությունից, գրավադրման գործարքներն առավելապես իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների` 43.7%, առանձնատների` 21.4%, հասարակական նշանակության օբյեկտների` 15.3% եւ հողերի` 12.9%, նկատմամբ: Երեւանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված 402 գրավադրման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը 2009թ. մարտի համեմատ նվազել է 9.5%-ով, իսկ 2008թ. ապրիլի համեմատ` 61.4%-ով:

Ապրիլին հանրապետությունում գրավադրվել է 126.62 հա հող, որից 2.24 հա` Երեւանում: Ընդ որում, գրավադրված հողերի 95.5%-ը կամ 118.75 հա-ն գյուղատնտեսական նշանակության հողեր են: Առավել մեծ մակերեսով հողեր են գրավադրվել Արարատի մարզում` 37.48 հա, որից 37.08 հա-ն գյուղատնտեսական նշանակության:

Հանրապետությունում ապրիլին իրականացվել է հիփոթեքային գրավադրման 38 գործարք, որից 25-ը` Երեւանում: Ընդ որում, հիփոթեքային գրավադրման գործարքներից 68.4%-ն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 13.2%-ն` անհատական բնակելի տների,  2.6%-ը` այգետնակների, 7.9%-ը հասարակական նշանակության օբյեկտների, 5.3%-ը արտադրական նշանակության օբյեկտների եւ 2.6%-ը` ավտոտնակների նկատմամբ: Մարտի համեմատ` հանրապետությունում գրանցված հիփոթեքային գրավադրման գործարքների ընդհանուր քանակն աճել է 5.6%-ով, ընդ որում` Երեւանում նվազել է 19.4%-ով, մյուս մարզերում աճել` 2.6 անգամ, իսկ 2008թ. ապրիլի համեմատ նվազել է 87.2%-ով, ընդ որում Երեւանում` 86.7%-ով, մյուս մարզերում` 88.2%-ով:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92