Team Telecom

Տնտեսական

USD BUY - 385.00+0.00 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 414.00+0.00 EUR SELL - 419.00+1.00
OIL:  BRENT - 76.13+1.83 WTI - 71.87+1.86
COMEX:  GOLD - 1964.30-1.77 SILVER - 23.70-1.58
COMEX:  PLATINUM - 1008.70-0.39
LME:  ALUMINIUM - 2263.50-0.83 COPPER - 8237.00-0.08
LME:  NICKEL - 21211.00-0.50 TIN - 25651.00+0.84
LME:  LEAD - 2031.50+1.63 ZINC - 2306.50+1.74
FOREX:  USD/JPY - 139.94+0.81 EUR/GBP - 1.0705-0.56
FOREX:  EUR/USD - 1.0705-0.56 GBP/USD - 1.2448-0.69
STOCKS RUS:  RTSI - 1051.53-0.98
STOCKS US: DOW JONES - 33762.76+2.12 NASDAQ - 13240.77+1.07
STOCKS US: S&P 500 - 4282.37+1.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 31524.22+1.21 TOPIX - 2182.70+1.55
STOCKS CHINA:  HANG SENG - 18949.94+4.02 SSEC - 3230.07+0.79
STOCKS EUR:  FTSE100 - 7607.28+1.56 CAC40 - 7270.69+1.87
STOCKS EUR:  DAX - 16051.23+1.25
02/06/2023  CBA:  USD - 387.22+0.24 GBP - 485.19+2.66
02/06/2023  CBA:  EURO - 416.92+2.43
02/06/2023  CBA:  GOLD - 24579.49+139.03 SILVER - 292.44+3.11
Հունիս, 2023
June 2023
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Byblos
ՀԲԸՄ. քառապատկվում են ջանքերը՝ նոր շունչ հաղորդելու Արցախի տնտեսությանը և աջակցելու ժողովրդին
06/06/2019 14:20
Կիսվել

ՀԲԸՄ. քառապատկվում են ջանքերը՝ նոր շունչ հաղորդելու Արցախի տնտեսությանը և աջակցելու ժողովրդին

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) այսօր էական խթան հաղորդեց իր «ՀԲԸՄ-ն հանուն Արցախի» հիմնադրամին, որը իրենից ներկայացնում է Արցախում սոցիալ-տնտեսական կայուն աճի քառուղի ռազմավարություն՝ կառուցված կրթության, մշակույթի, մարդասիրական օգնության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտի ծրագրերի շուրջ:

ՀԲԸՄ. քառապատկվում են ջանքերը՝ նոր շունչ հաղորդելու Արցախի տնտեսությանը և աջակցելու ժողովրդին

ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը, հավատացած լինելով, որ տնտեսության կայուն աճը նույնքան բացառիկ նշանակություն ունի Արցախի գոյատևման համար, որքան խաղաղության շուրջ բանակցությունները և ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը, նշեց. «Մարդկանց համար ավելի բարեկեցիկ կյանք ապահովելու հետ մեկտեղ, ուժեղ տնտեսությունը նշանակում է նաև առավել զորեղ զինված ուժեր և, ի վերջո, ավելի ապահով հայրենիք»:

Հիմնվելով պատերազմից բզկտված ու շրջափակման մեջ գտնվող երկրում տասնամյակներ շարունակ մարդասիրական և սոցիալ-տնտեսական նախաձեռնություններին իր ցուցաբերած աջակցության վրա՝ «ՀԲԸՄ-ն հանուն Արցախի» հիմնադրամը պաշտոնապես հիմնվել է 2018թ.՝ որպես հովանի կազմակերպություն, որը լավագույնս արտացոլում է ծրագրերի փոխկապակցվածությունը՝ հանուն ազգային վերածննդի. սկսած 2016-ի ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ շտապ բուժօգնության տրամադրումից մինչև նորարարների գալիք սերնդի կրթում Ստեղծարար տեխնոլոգիաների ԹՈՒՄՈ կենտրոնի հետ համագործակցության միջոցով, արժանավոր ուսանողներին համալսարանական կրթաթոշակների տրամադրում, աջակցություն զինված ուժերի սպաների կրթությանը և՛ մարտական, և՛ ոչ մարտական ծառայության պայմաններում: Մշակութային ասպարեզում Հիմնադրամը շարունակում է աջակցել Արցախի կամերային նվագախմբին, որը Հիմնադրամի օգնությամբ ստեղծվել է 2004թ.: Այդ ժամանակից ի վեր նվագախումբը շրջագայել է աշխարհով մեկ՝ իր համաշխարհային հաջողության շնորհիվ ուղի հարթելով Արցախի նոր երաժշտական դպրոցի համար:

ՀԲԸՄ. քառապատկվում են ջանքերը՝ նոր շունչ հաղորդելու Արցախի տնտեսությանը և աջակցելու ժողովրդին

Հիմնադրամը 2018-ին հավելել է երկու նոր գյուղատնտեսական նախաձեռնություն՝ ՀԲԸՄ «Հուսո դաշտերը» և ՀԲԸՄ «Ձիթենու այգիները»: Երկուսն էլ նախատեսված են գյուղատնտեսներին, այդ թվում՝ սիրիահայ ընտանիքներին հզորացնելու համար, որպեսզի նրանք Արցախը վերածեն արտադրության ոլորտի «առատության եղջյուրի», ընդ որում, ոչ միայն բնակչությանը տեղում պահելու, այլև տարածաշրջանային առևտրի հնարավորություններ ստեղծելու նպատակով:

Հիմնադրամի ջանքերը բազմապատկելու մասին հայտարարելու հետ մեկտեղ, ՀԲԸՄ-ն ներդրել է երկու նոր հավակնոտ ծրագիր՝ ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը և ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագիրը, որոնք նպատակ ունեն խթանելու տնտեսական գործունեությունը և նվազեցնելու աղքատությունը:

ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագիրը մասնագիտական զարգացմանն ուղղված նախաձեռնություն է, որը օգնում է տարբեր կրթություն և հմտություններ ունեցող արցախցիներին՝ ստեղծել եկամտի առավել կայուն և շահավետ աղբյուրներ՝ սեփական զբաղվածությունն ապահովելու և աշխատանք գտնելու հնարավորությունների ընդլայնման միջոցով: Ծրագիրը նաև նպատակ ունի վերապատրաստումների միջոցով զարգացնել պետական ծառայողների մասնագիտական հմտությունները, ինչպես նաև Արցախի փոքր և միջին ձեռնարկությունների համար օգնել առավել նպաստավոր միջավայր ձևավորել:

Ընտրված ձեռներեցները կներգրավվեն Հայաստանի Ամերիկյան Համալսարանի շարունակական կրթության ծրագրի շրջանակներում կազմակերպվող Բիզնեսի կառավարման դասընթացում: Ավարտելուն պես նրանք հնարավորություն կունենան մասնակցելու մրցույթի՝ փոքր դրամաշնորհներ ստանալու և տարբեր բնագավառների փորձագետների մեկամյա օժանդակությունից օգտվելու նպատակով:

Շահառուների մեկ այլ խումբ կանցնի անգլերենի վերապատրաստում, իսկ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի շարունակական կրթության ծրագրի շրջանակներում առաջարկվող բազմաթիվ դասընթացներից առնվազն 5 դասընթաց ավարտողներին կշնորհվի Զբոսաշրջության և հյուրընկալության մենեջմենթի վկայագիր:

ՀԲԸՄ-ի «Սովորիր և վաստակիր Արցախում» ծրագիրը հանձնառու է ամրապնդել նաև մասնագիտական զարգացման դասընթացների և հայաստանյան գործընկերների հետ փոխադարձ այցերի միջոցով պետական հատվածի ծառայողների կարողությունները: Ծրագիրը կօգնի Արցախի կառավարությանը՝ մշակել գործողությունների ծրագրեր և լրացնել քաղաքականությունում առկա բացերը, ինչպես նաև բարելավել բիզնես-միջավայրը փոքր և միջին ձեռնարկությունների համար:

ՀԲԸՄ-ի «Կին ձեռներեցներ» ծրագիրը Արցախում իրականացվում է «Ֆրութֆուլ Արմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ՝ կատարելագործելու համար Ստեփանակերտում և մարզերում ապրող կանանց ձեռնարկատիրական հմտությունները և օգնելու, որպեսզի նրանք հաջողեն բիզնես աշխարհում: Ծրագիրը մաս է կազմում ՀԲԸՄ Կանանց կարողությունների հզորացման ծրագրի, որը մեկնարկել է 2017 թվականին Հայաստանում՝ օգնելու Հայաստանում կանանց իրավունքներն առաջ մղելու և նրանց համար հավասար հնարավորություններ ապահովելու գործին:

ՀԲԸՄ. քառապատկվում են ջանքերը՝ նոր շունչ հաղորդելու Արցախի տնտեսությանը և աջակցելու ժողովրդին

«Ձեռնարկությունների հիմնումը, նոր աշխատատեղերի ստեղծումը և արտահանման խթանումը տնտեսական զարգացման բանալին են: Այդ է պատճառը, որ մենք միանում ենք Արցախի կին ձեռներեցներին աջակցելու ՀԲԸՄ-ի նախաձեռնությանը՝ օգնելով նրանց ընդլայնել իրենց ֆինանսական և ձեռնարկատիրական գիտելիքները և առավել ակտիվորեն ներգրավվել երկրի տնտեսության զարգացման գործում», – նշեց «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի Խորհրդի և Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ Խորխե Դել Ագիլա-Էռնեկյանը:

————————

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է, որի առաքելությունն է՝ կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանել և զարգացնել հայկական ինքնությունն ու ժառանգությունը: ՀԲԸՄ-ն հանձնառու է յուրաքանչյուր տարի փոփոխություն մտցնել Հայաստանում, Արցախում և հայկական սփյուռքում ապրող 500,000 մարդկանց կյանքում: 1906 թվականից ի վեր ՀԲԸՄ-ն հավատարիմ է միակ գերակա նպատակին, այն է՝ հող պատրաստել բոլոր հայերի բարգավաճման համար: ՀԲԸՄ-ի և վերջինիս աշխարհասփյուռ ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվության համար տես www.agbu.org կայքէջը: Հավելյալ տեղեկատվության համար տես www.agbu.org կայքէջը:

Ucom - տան ամենաարագ ինտերնետը՝ սկսած 6,500 դրամից:
Team Telecom
IDBank
Byblos
Արտարժույթ
10:30 03/06 Առք Վաճառք
AMD / USD 386.00 389.00
AMD / EUR 415.00 419.00
AMD / RUR 4.75 4.83
դոլար
դոլար
ԿԲ. Դրամի Փոխարժեքներ
02/06/2023
դրամ
Դոլար (USD)
387.22
+0.24
Եվրո (EUR)
416.92
+2.43
Ռուբլի (RUR)
4.78
+0.00
Ֆունտ (GBP)
485.19
+2.66
Ֆրանկ (CHF)
427.58
+1.34
Լարի (GEL)
146.74
+0.16
Դիրհամ (AED)
105.42
+0.06
Ռիալ 100 (IRR)
0.92
+0.00
Ռուփի (INR)
4.70
+0.01
Յուան (CNY)
54.58
+0.05
Յեն (JPY)
27.88
+0.15
Տենգե 10 (KZT)
8.63
+0.01
Սոմ (KGS)
4.42
+0.00
Բ. Ռուբլի (BYN)
132.38
-0.13
ԿԲ Մետաղներ
02/06/2023
դրամ / գրամ
24579.49
+139.03
Արծաթ
292.44
+3.11
Կրիպտոարժույթներ
10:30 03/06
BTC/AMD
10,529,724
+0.26%
BTC/USD
27193.13
+0.19%
ETH/USD
1904.35
+0.67%
BCH/USD
114.78
+0.15%
XRP/USD
0.527966
+1.77%
LTC/USD
94.98
-0.25%
BNB/USD
306.70
-0.49%
DOGE/USD
0.072506
+0.54%
ETH/BTC
0.070024572
+0.47%
BCH/BTC
0.004220695
-0.04%
XRP/BTC
0.000019414
+1.57%
LTC/BTC
0.003492548
-0.45%
BNB/BTC
0.011277547
-0.68%
DOGE/BTC
0.000002666
+0.34%
Ոսկու հարգեր
02/06/2023
դրամ
999 հարգ
24k
24,579.49
958 հարգ
23k
23,555.34
916 հարգ
22k
22,531.20
720 հարգ
18k
18,434.62
625 հարգ
15k
15,362.18
585 հարգ
14k
14,338.04
500 հարգ
12k
12,289.75
417 հարգ
10k
10,241.45
375 հարգ
9k
9,217.31
FOREX
10:50 03/06
EUR/USD
1.0705
-0.56%
GBP/USD
1.2448
-0.69%
USD/JPY
139.94
+0.81%
EUR/GBP
0.8596
+0.12%
Նավթ
10:50 03/06
դոլար / բարել
Brent
76.13
+1.83%
Light Sweet
71.87
+1.86%
COMEX
10:50 03/06
$ / տր. ունց.
Ոսկի
1964.30
-1.77%
Արծաթ
23.70
-1.58%
Պլատին
1008.70
-0.39%
LME / 3M
10:50 03/06
դոլար / տոննա
Ալյումին
2263.50
-0.83%
Պղինձ
8237.00
-0.08%
Նիկել
21211.00
-0.50%
Անագ
25651.00
+0.84%
Կապար
2031.50
+1.63%
Ցինկ
2306.50
+1.74%
Մոլիբդեն
49427.58
+1.26%
Կոբալտ
29525.00
+0.00%
Ինդեքսներ
10:50 03/06
կետ
Dow Jones
33762.76
+2.12%
S&P 500
4282.37
+1.45%
NASDAQ
13240.77
+1.07%
FTSE
7607.28
+1.56%
CAC 40
7270.69
+1.87%
DAX
16051.23
+1.25%
RTSI
1051.53
-0.98%
Nikkei
31524.22
+1.21%
Topix
2182.70
+1.55%
Hang Seng
18949.94
+4.02%
SSEC
3230.07
+0.79%
ԿԲ Տոկոսադրույքներ
02/06/2023
Վերաֆին. տոկ.
10.75
+0.00%
Լոմբ. ռեպո
12.25
+0.00%
Միջ. ներգր.
9.25
+0.00%
Մակրոտնտեսական
04/2023
ՏԱՑ
+12.2%
ԱԱԾ 3
747.83
+2.4%
Արտահանում 1
2,158.4
+110.0%
Ներմուծում 1
3,645.6
+93.9%
ՍԳԻ
+6.20%
Աշխատ. 2
260,042
+21.6%
Առևտուր 3
1,408.96
+23.2%
Գյուղատնտ. 3,4
88.7
+1.4%
Ծառայ. 3
919.3
+22.2%
Շին. 3
94.87
+16.8%
1 - մլրդ դոլար, 2 - դրամ, 3 - մլրդ դրամ, 4 - եռամսյակային