Կառավարությունում քննարկվել է Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխման ծրագիրը
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 6-ին անցկացրել է քննարկում` նվիրված Երևան քաղաքի տրանսպորտային խնդիրներին: Քննարկմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ տրանսպորտի ոլորտի, Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է ընթացքի մեջ գտնվող տրանսպորտային բարեփոխման ծրագրի և նոր երթուղային ցանցի առանձնահատկությունները:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում առաջարկվող լուծումների վերաբերյալ: