Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Գյումրիում ընդարձակ գործառույթներ ունեցող մաքսային կայանի կառուցման նախագծային գործընթացը մեկնարկել է. ՀՀ վարչապետ
19/06/2019 17:40
Կիսվել

Գյումրիում ընդարձակ գործառույթներ ունեցող մաքսային կայանի կառուցման նախագծային գործընթացը մեկնարկել է. ՀՀ վարչապետ

Գյումրիում կկառուցվի ընդարձակ գործառույթներ ունեցող մաքսային կայան՝ արտաքին տնտեսական գործունեության կենտրոն: Նախագծային գործընթացն արդեն սկսված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

Թանդիլյանը հիշեց, որ Նիկոլ Փաշինյանը Երևանի ավտոմաքսատանը հանձնարարական էր տվել, որ ավտոմաքսատունը տեղափոխվի Գյումրի: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք կա հաստատված գործողությունների պլան և երբ է վերջնաժամկետը:

Փաշինյանը նախ նշեց, որ ցանկացած հանձնարարական և գաղափար կյանքի կոչվելու համար որոշակի ընթացակարգեր և ժամանակ է պահանջում: «Երեկ մենք կառավարությունում քննարկել ենք ՊԵԿ-ի ռազմավարությունը, և դրա մեջ տեղ ունի արտաքին տնտեսական գործունեության կենտրոններ բացելու գաղափար: Կոնկրետ Գյումրիում արդեն տարածքն ընտրվել է, թե այն որտեղ է գտնվելու: Եվ այնտեղ, ըստ ամենայնի, շատ ավելի ընդարձակ գործառույթներ ունեցող մաքսային կայան կկառուցվի, որը մենք կոչում ենք արտաքին տնտեսական գործունեության կենտրոն»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ քննարկված ռազմավարությամբ նախատեսվում է Գյումրիից բացի այդպիսի մի կենտրոն ունենալ նաև Սիսիանում: Եվ գաղափարն այն է, որ դրանք երկուսը տեղակայված լինեն Հյուսիս-հարավ ճանապարհին զուգահեռ: Եվ այդ գործընթացն ընթացքի մեջ է: Վարչապետը վստահեցրեց, որ դա հնարավորինս արագ կյանքի կկոչվի: «Ոչ թե ուղղակի մաքսատունը տեղափոխվում է, այլ հսկայական շինարարություն է իրականացվելու: Հույս ունեմ, որ մենք չենք մտածում, որ այն նույն վիճակը, որն ունենք Նորագավիթի ավտոմաքսատանը, նույնը պետք է տեղափոխենք Գյումրի: Այսինքն` պետք է լուրջ ներդրումներ արվեն, և նախագծային գործընթացն արդեն սկսված է »,-ասաց վարչապետը:

Մանե Թանդիլյանը նշեց, որ ուզում է կոնկրետ ժամկետներ լսել: Փաշինյանը տեղեկացրեց, որ ռազմավարության մեջ կա կոնկրետ միջոցառումների ցանկ, և երեկ դա քննարկելիս առաջարկություն է եղել, որ միջոցառումներից յուրաքանչյուրի կողքին դրվեն վերջնաժամկետները: Եվ երբ դրանք կդրվեն, այդ ծրագիրը նախատեսվում է ընդունել կառավարության նիստում հրապարակային: Վարչապետն առաջարկեց չստեղծել միջավայր, որ քաղաքական ուժերը, կառավարությունը վախենան գաղափարներ, հանձնարարականներ բարձրաձայնելուց, որ բոլորը չմտածեն, թե հայտարարելու հաջորդ օրն անմիջապես պետք է դա արվի:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52