Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Հայաստանն ու ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը քննարկում են համագործակցության խորացման հնարավորությունը
24/06/2019 17:44
Կիսվել

Հայաստանն ու ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը քննարկում են համագործակցության խորացման հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովի 41-րդ նիստի ընթացքում կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորությունը: Իտալիայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Քամալյանը:

«Հայաստանը միշտ էլ ակտիվ է եղել ՊԳԿ-ում, բայց հիմա մենք ավելի շատ գործողություններ ենք կատարելու, որպեսզի ՊԳԿ-ի հետ ավելի ակտիվ և արդյունավետ համագործակցենք: Երկու օր առաջ մենք պարոն Ռախմանինի հետ հանդիպեցինք, և քննարկում ունեցանք այդ համագործակցության արդյունավետության բարձրացման մասին: Մի քանի ուղղություններ կան, որոնք շատ ավելի կբարձրացնեն մեր համագործակցության արդյունավետությունն ու մակարդակը»,- ասաց Քամալյանը:

Հունիսի 21-24-ը Իտալիայի Հանրապետությունում ընթացող նիստի ընթացքում քննարկվել է պարենի և գյուղատնտեսության բնագավառների վիճակը, ներկայացվել են ՊԳԿ-ի տարածաշրջանային համաժողովների, ինչպես նաև գյուղատնտեսության, հումքի, ձկնաբուծության, անտառտնտեսության, պարենային ապահովության հարցերով կոմիտեների հաշվետվությունները, ՊԳԿ-ի 2018-2021 թվականների միջնաժամկետ ծրագիրը և ՊԳԿ-ի 2020-2021 թվականների բյուջեն: Նիստի ընթացքում տեղի է ունեցել նաև փակ քվեարկություն, որի արդյունքում ՊԳԿ-ի գլխավոր տնօրեն է ընտրվել Չինաստանի ներկայացուցիչ Ցյույ Դունյույը: Արտակ Քամալյանը չհայտնեց, թե Հայաստանն ում է տվել իր ձայնը:

«Մեծամասնությունն ընտրեց հենց Չինաստանի ներկայացուցչին: Երեք ներկայացուցիչ էին, երեքն էլ իրենց ծրագրերը ներկայացրին: Եվ 108 երկիր, որոշեց, որ Չինաստանի ներկայացուցչի ծրագիրն ամենահաջողն էր»,- նշեց փոխնախարարը: Այցի ընթացքում Արտակ Քամալյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաև ԱՄՆ Գյուղդեպարտամենտի ներկայացուցիչների հետ: Քննարկվել է գյուղատնտեսական քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72