Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Արկադի Խաչատրյան. Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը չի ձևավորում ներդրումային լավ միջավայր. տեսանյութ
25/06/2019 12:02
Կիսվել

Արկադի Խաչատրյան. Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը չի ձևավորում ներդրումային լավ միջավայր. տեսանյութ

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է Հարկային օրենսգրքի փոփոխությունների առաջարկվող փաթեթին, կարծում են, որ այն չի ձևավորի ներդրումային նպաստավոր միջավայր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ասաց խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Պատգամավոր նախ զուգահեռներ տարավ Վրաստանի և Հայաստանի միջև: Նա նշեց՝  Վրաստանում շահաբաժնի հարկ չկա, Հայաստանում այն 5 տոկոս է: «Դա է պատճառը, որ մեր կողմից առաջարկվել է հրաժարվել շահաբաժնի հարկից, որպեսզի կարողանանք խթանել գործարարությունն ու մրցակցել Վրաստանի հետ: Դիտարկել եմ 10 գործոն, որոնք կարող են ազդել ներդրողի վրա, և կարող եմ վստահեցնել, որ դրանց գերակշռող մասի դեպքում Վրաստանն ավելի շահեկան դիրքում է: Այս Հարկային օրենսգիրքը չի լուծում կարևորագույն հարցեր, չի ձևավորում այնպիսի ներդրումային, գործարար միջավայր, որի պարագայում ներդրողը միանշանակ որոշում կկայացանի ընտրել Հայաստանը՝  ներդրում անելու: Մեզ պետք է նոր Հարկային օրենսգիրք, սա է պատճառը, որ մենք դեմ ենք այս նախագծին»,-ասաց Խաչատրյանը:

Նա նշեց նաև՝ ԼՀԿ-ն ներկայացրել էր ավելի քան մեկ տասնյակ առաջարկներ՝ հարկային քաղաքականության ռազմավարության  սկզբունքների վերաբերյալ: Դրանցից ամենակարևորը պատգամավորը համարեց վառելիքի հարկային բեռի ավելացման անթույլատրելիությունը: «Ցավոք, կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը չընդունեցին առաջարկները, և փաթեթն ընդունվելու դեպքում տարեկան 3 տոկոսով ավելանալու է ակցիզային հարկը բենզինի, սեղմված բնական գազի և դիզելային վառելիքի համար՝ իր սոցիալական և տնտեսական հետևանքներով»,-նշեց նա:

Պատգամավորի խոսքով՝ ներկայացրել են մեկ տասնյակ առաջարկներ առկա դրույթների համար, այդքան էլ՝ նոր դրույթների: Դրանցից ընդունվել են միայն 3-ը, սակայն մասնակի:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37