Ֆինանսների նախարարություն. Հանդիպում BEPS ծրագրի փորձագետների հետ
Հունիսի 26-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկվող բազայի քայքայումը և շահույթների տեղափոխումը ծրագրի (BEPS ծրագիր) քարտուղարության փորձագետների հետ:
Հանդիպման ընթացքում BEPS փորձագետների կողմից ՀՀ ՖՆ մասնագետներին են ներկայացվել BEPS ծրագրի շրջանակում իրականացվող առանձին միջոցառումների անհրաժեշտությունը և առանձնահատկությունները, ինչպես նաև BEPS ներառական հարթակին Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ քայլերի և աշխատանքների ընդհանուր նկարագիրը: BEPS ծրագրի ներառական հարթակի հիմնական նպատակն է ապահովել երկրների ներգրավվածությունը միջազգային հարկային հարաբերություններում հարկումից խուսափելու հնարավորությունները կանխելուն ուղղված համապատասխան միջազգային ստանդարտների մշակմանը` հավասար ձայնի իրավունքով, ինչպես նաև տարբեր երկրներում BEPS ծրագրի իրականացման արդյունքների մշտադիտարկումը: