Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
Հրանտ Բագրատյան. «Բաց երկնքի քաղաքականությունը պետք է փոխվի։ Դա ռեֆորմ չէր, այլ ինքնախարազանում»
27/06/2019 14:06
Կիսվել

Հրանտ Բագրատյան. «Բաց երկնքի քաղաքականությունը պետք է փոխվի։ Դա ռեֆորմ չէր, այլ ինքնախարազանում»

ՀՀ նախկին վարչապետ, քաղաքական գործիչ և տնտեսագետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով գործող կառավարության քայլերին։

Ներկայացնում ենք նրա ֆեյսբուքյան ստատուսը.

«Բարեփոխումների բացակայությունը գործող կառավարության գործունեության բնորոշ գծերից է։ Դա փոխհատուցվում է վիճակագրական թվերը սուտի ոլորտների (վիճակախաղ և այլն) հաշվին ուռճացնելով։ Մեզ պետք է շուրջ 100 կառուցվածքային և ինստիտուցիոնալ ռեֆորմ և 300-350 մակրոտնտեսական ստարտափ։ 15 ամսում ոչինչ արված չէ։ Ստորև ներկայացնում եմ ևս մի քանի ստարտափ։
Վերականգնել օդային ոլորտում օդանավակայանի, ավիափոխադրողի և ավիավառելիքի (նավթի) մատակարարումների պարտադիր տարանջատումը 1993-ին իրականացված բարեփոխումների ոգով։ 1998-ից հետո Զվարթնոց օդանավակայանի կոնցեսիայի առնչությամբ այն խախտվել է։ Օդանավակայանը նաև ավիանավթ է մատակարարում։ Ի դեպ, նույն բարեփոխումը 1993-ին արվել է էլեկտրաէներգետիկայի ասպարեզում. գեներացիան տարանջատվել է բարձրավոլտից, իսկ վերջինս մանրածախ ցանցերից։ Առաջիկայում այս սկզբունքի խաթարումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի շուրջօրյա մատակարարման խափանմանը։ ՀՀ-ն տարածաշրջանում գրեթե միակ երկիրն է, որտեղ ոչ ավանդական էներգետիկան (արև, քամի) գրեթե 0-կան վիճակում է։ Եվրոպական երկրները, Ուկրաինան և Վրաստանը արդեն 3-15% սահմանագծի վրա են։
Ավիացիայի ոլորտում մենաշնորհային ծառայությունների առկայության դեպքում (օրինակ, Զվարթնոց օդանավակայանի վերգետնյա ծառայությունները) դրանց սակագները պետք է հաստատվեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
Բաց երկնքի քաղաքականությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվել է հապճեպ և առանց նախապատրաստությունների։ Արդյունքում օտարերկրյա ավիափոխադրողները Հայաստանում ստանում են ոչ դիսկրիմանացիոն ռեժիմ, իսկ ահա հայկական ավիափոխադրողներին նման ռեժիմ չի տրամադրվում։ Սա անընդունելի է։ Մեր ավիափոխադրողները պետք է ստանան նույն իրավունքները։ Բաց երկնքի քաղաքականությունը պետք է փոխվի։ Դա ռեֆորմ չէր, այլ ինքնախարազանում։ Նպատակը հայկական ավիացիայի ոչնչացումն էր։ Ու այդպես էլ եղավ։
Հարկ ենք համարում նշել նաև օդի հարկի պարագան։ Անհասկանալի է նման հարկային գործիքի առկայությունը միայն օդային կապով աշխատող երկրում։ Ի՞նչու պետք է այս պարագայում ավիացիան լրացուցիչ հարկավորվի։
Միայն այս առաջարկները կարող են շեշտակիորեն ավելացնել ավիափոխադրումները, վերականգնել ազգային փոխադրողներին և ստանալ ՀՆԱ հավելաճ։ 90-ականների կեսերին մեր ավիացիան փոխադրում էր 1-1.2 մլն ուղևոր, մինչև 100-120 հազ տոննա բեռ։ Վրացականը փոխադրում էր սոսկ 0.4-0.5 մլն ուղևոր։ Այսօր, ճիշտ է, մենք փոխադրում ենք 3 մլն ուղևոր (բնական է, պիտի աճեր), բայց վրացիները փոխադրում են 6 մլն (աճ 12-15 անգամ)։ Այսօր մենք փոխադրում ենք սոսկ 18-20 հազ տոննա բեռ»։

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78