Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Մեխակ Ապրեսյանն առաջարկում է զբոսաշրջային ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների համար սահմանել մաքսավճարի արտոնություն
28/06/2019 17:27
Կիսվել

Մեխակ Ապրեսյանն առաջարկում է զբոսաշրջային ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների համար սահմանել մաքսավճարի արտոնություն

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը զբոսաշրջության ոլորտում հատկապես Վրաստանի հետ ռեգիոնալ համագործակցությունն ավելի ակտիվացնելու ու դյուրացնելու համար որոշակի օրենսդրական բարեփոխման կարիք է տեսնում: Նա առաջարկում է  զբոսաշրջային ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսներին ազատել սահմանային հատման համար նախատեսված մաքսավճարից:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ապրեսյանը նման տեսակետ հայտնեց Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի միասնական զբոսաշրջային արդյունք ունենալու վերաբերյալ հարցին:

«Ռեգիոնալ համագործակցության առումով կա օրենսդրական կարգավորման խնդիր: Հայկական զբոսաշրջային ընկերությունը, օրինակ՝ եվրոպական, ճապոնական զբոսաշրջային խմբին Հայաստանի անցակետից վրացական անցակետ հասցնելու համար տրանսպորտային միջոցի համար տալիս է սահմանային հատման մաքսավճար՝ մոտ 10 հազար դրամի կարգի: Մաքսավճարի արտոնությունը միայն կանոնավոր ուղևորափոխադրումների համար է սահմանված: Սակայն այն չի գործում զբոսաշրջային ավտոբուսների համար, որոնք ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացնում: Հատկապես զբոսաշրջային ուղևորափոխադրումների համար պետք է, որ այդ մաքսավճարը չլինի»,-ասաց Ապրեսյանը։

Նրա կարծիքով՝ դա անհարկի բարձրացնում է Հայաստանի զբոսաշրջային փաթեթի գինը, նաև լրացուցիչ անհարմարություն է առաջացնում: «Առաջարկում ենք, որ Մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխություն կատարվի, և զբոսաշրջային ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացողն ավտոբուսների համար ևս սահմանվի մաքսավճարի արտոնություն»,-ասաց Ապրեսյանը:

Նա տեղեկացրեց, որ այդ հարցի շուրջ քննարկումներ եղել են դեռ հեղափոխությունից առաջ: Հիմա արդեն հարցի քննարկումը վերսկսվել է:

 

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98