Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. Ուղղությունը՝ Հայաստան». տուրիզմի զարգացման նոր հեռանկարներ
28/06/2019 21:18
Կիսվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. Ուղղությունը՝ Հայաստան». տուրիզմի զարգացման նոր հեռանկարներ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացրեց «Ուղղությունը՝ Հայաստան» միջոցառումը: Այն կայացավ Բանկի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությամբ՝ վերջինիս «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» նախագծի սահմաններում:

Միջոցառման մասնակիցները զբոսաշրջության ոլորտում հաջողության հասած բիզնեսմեններն են ու նրանք, ովքեր հետաքրքրված են իրենց գյուղի տունը հյուրատուն, իսկ համայնքը՝ տուրիստական կենտրոն դարձնելու հարցում:

«Մեր նպատակն է, որ զբոսաշրջության ոլորտում գործող ընկերություններն այստեղ գալով և  միմյանց ճանաչելով, կիսեն իրենց փորձն ու բարելավեն իրենց ծառայությունները: Հայաստանում սա մեր առաջին քայլը չէ զբոսաշրջության զարգացման համար. մենք արդեն երկու տարի անվճար թրեյնինգներ ենք իրականացնում այդ ոլորտի աշխատակիցների համար, որոշումներ կայացնողների համար: Ունենք 4 թեմաներ, որոնք հաջողությամբ ներկայացրել ենք և շուրջ 100 մասնակից արդեն ունեցել ենք և հետագայում էլ շարունակելու ենք այդ ուղղությունը: Մենք աշխատում ենք այս երկրում և մեր համար շատ կարևոր է, որ տնտեսության ցանկացած ճյուղում, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտը զարգացում ապրի»,- իր խոսքում նշել է  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Մեր նպատակը պարզ է, բայց շատ հավակնոտ: Ցանկանում ենք Հայաստանի քարտեզի վրա ստեղծել տուրիզմի զարգացման բոլորովին նոր կետեր: Օրինակ՝ Տավուշի Չինչին գյուղը: Սա այն վայրն է, որտեղ ցանկանում ես գիշերել, ժամերով նստել կիրճի եզրին ու թեյ խմել, կամ մեկ ուրիշ բան: Դա հիանալի վայր է: Ուրախ ենք, որ կարողացանք համագործակցել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ՝ իր առաջարկած ինովացիոն նոր ձևաչափով: Բանկը ներառում է այն մոդուլները, որոնք նաև ներառված են տուրիզմի զարգացման մեր ծրագրերում: Սա թույլ է տալիս բանկի հաճախորդներին ընդլայնել բիզնես գաղափարները, զբոսաշրջության զարգացման մտքերը համատեղել գյուղատնետսության հետ և կազմել ավելի որակյալ բիզնես նախագծեր»,-իր խոսքում նշել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:

Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը նպաստելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում շուրջ 5 տարի կազմակերպում է անվճար բիզնես դասընթացներ: Առայսօր զբոսաշրջության ոլորտում գործող ՓՄՁ բազմաթիվ ներկայացուցիչներ մասնակցել են  Բանկի կողմից կազմակերպված դասընթացներին, ձեռք բերել բիզնեսի կառավարման և շուկայում մրցունակ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքներ:

«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41