Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
Հայաստանի և Սինգապուրի միջև կրկնակի հարկումը կբացառվի
04/07/2019 14:27
Կիսվել

Հայաստանի և Սինգապուրի միջև կրկնակի հարկումը կբացառվի

Կառավարությունը հավանության տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  կառավարությունն այսպիսի որոշում ընդունեց հուլիսի 4-ի նիստում:

Ինչպես նշված է նախագծում, ՀՀ ֆինանսների նախարարությունը 2016 թվականից նախաձեռնել էր Սինգապուրի Հանրապետության հետ կրկնակի հարկումը բացառելու մասին համա­ձայնա­գիր կնքելուն ուղղված աշխատանքներին: Այդ կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել և շրջա­նառ­վել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև եկա­մուտ­ների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համա­ձայնագրի նախագիծ, որը 2018 թվականի փետրվա­րին փոխանցվել է սինգա­պուր­յան կողմին:

«Նմանատիպ համայձանագրերը ստեղծում են անհրաժեշտ նախադրյալներ խթանելու թե՛ ներդրումները, թե՛ արտահանումը։ Մենք այսպիսի համաձայնագրեր ունենք 46 երկրների հետ, և նախաստորագրման փուլում են գտնվում 3 երկրների հետ»,- ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հուլիսի 7-9-ը ժամանակահատվածում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սինգապուր այցի շրջանակներում։

Կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղա­քա­­կա­նու­թյունն ուղղված է նմանօրինակ համաձայնագրերի կնքման միջոցով Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև ապրանք­­ների և ծառայությունների շր­ջանառության, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդ­կանց շարժի, ինչպես նաև տն­տե­սա­կան կապերի զարգացմանը և խորացմանը:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36