Հանդիպում «Երիտասարդ ֆերմերների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հանդիպել է «Երիտասարդ ֆերմերների ասոցացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության գյուղոլորտի պատասխանատուները։
Ողջունելով ներկաներին՝ Արտակ Քամալյանը համագործակցության պատրաստակամություն է հայտնել և ներկայացրել նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրեր, որոնց շրջանակներում կողմերը կարող են ընդհանուր հետաքրքրություն ունենալ։
Փոխնախարարը մասնավորապես կարևորել է գյուղական բնակավայրերում բնակվող ՀՀ քաղաքացի հանդիսացող երիտասարդների համար նախատեսված «Երիտասարդ ձեռնարկատեր» ծրագիրը։
«Երիտասարդ ֆերմերների ասոցիացիա» ՀԿ-ի անդամները ներկայացրել են կազմակերպության նպատակներն ու իրականացվելիք ծրագրերը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում նախատեսում են կազմակերպել համաժողով, որին կմասնակցեն գյուղական համայնքների երիտասարդներ, այլ շահագրգիռ անձինք։