Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Անձնագրային ծառայություններում մինչև տարեվերջ կլինեն հերթագրման սարքեր, սպասվում են փոփոխություններ
09/07/2019 12:24
Կիսվել

Անձնագրային ծառայություններում մինչև տարեվերջ կլինեն հերթագրման սարքեր, սպասվում են փոփոխություններ

Հայաստանի անձնագրային ծառայություններում գոյացող հերթերի խնդիրը ղեկավարության ուշադրության կենտրոնում է: ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նախ դա պայմանավորված է հանգստի սեզոնին դիմող քաղաքացիների թվի նկատելի ավելացմամբ: Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները հանգստի կազմակերպման հետ կապված փաստաթղթային հարցերը կարգավորելու գործընթացը թողնում են վերջին օրերին: Ամռան ամիսներին են դիմում անձնագրեր ստանալու կամ փոխելու համար:

«Մենք հայտարարություններ ենք տարածում, որ քաղաքացիներն առավել վաղ ուշադրություն դարձնեն իրենց փաստաթղթերին: Պարբերաբար միջոցներ ենք ձեռնարկում, որ ծառայության մատուցման որակը բարձրանա և հերթեր չառաջանան: Գործընթացը բաժանվում է երկու հիմնական մասի իրավական և տեխնիկական: Նախորդ տարի ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել է հանձնարարական, ըստ որի՝ անձնագիր ստանալու կամ փոխանակելու, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու, անձնագրում վավերականության նշում կատարելու համար քաղաքացին կարողանա դիմել ցանկացած անձնագրային ծառայություն: Օրինակ, եթե բնակվում է Գյումրիում, բայց հաշվառված է Երևանում, ապա դա խոչընդոտ չէ, որ քաղաքացին կարողանա դիմել տվյալ վայրի անձնագրային ծառայություն»,-ասաց Մնացական Բիչախչյանը:

Անձնագրային ծառայություններում ոչ միայն մատուցում են անձնագիրը տրամադրելու, փոխանակելու ծառայություններ, այլև այլ ծառայություններ, օրինակ, անձի հաշվառման մասին տեղեկանքի տրամադրում: Ներկայում այդ գործընթացն իրականացվում է ավելի բարդ ընթացակարգով: Քաղաքացին դիմում է ներկայացնում, այնուհետև հաշվառման տեղեկանք-բլանկն է ձեռքով լրացնում: Այս գործողությունը ժամանակատար է, հերթեր են գոյանում, դրանից բացի, քաղաքացու համար առաջացնում է դժվարություն, նա երկու անգամ է այցելում անձնագրային ծառայություն: Ներկայում շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ, որը նախատեսում  է այդ գործընթացն իրականացնել էլեկտրոնային եղանակով: Ամբողջ գործընթացը կիրականացվի ավտոմատացված եղանակով, ինչն էլ զերծ կպահի հերթերից:

Մյուս խնդիրը կապված է տեղերում պատճենահանման սարքերի բացակայության հետ: Մնացական Բիչախչյանը նշեց, որ ոստիկանապետի հանձնարարությամբ Երևան քաղաքի բոլոր անձնագրային ծառայություններին արդեն տրամադրվել են պատճենահանող սարքավորումներ:

«Քաղաքացուց այլևս չի պահանջվելու հերթից դուրս գալ, գնալ որևէ տեղ փաստաթուղթը պատճենահանելու: Տեղում իրականացվելու է գործընթացը, առանց քաղաքացու համար ավելորդ ծանրաբեռնվածություն ստեղծելու: Լրացուցիչ միջոցներ ստանալու համար նախատեսել ենք կառավարության որոշման նախագիծ, որպեսզի ֆինանսական հարցերի կարգավորման պարագայում մյուս անձնագրային ծառայությունները ևս ապահովվեն պատճենահանման սարքավորումներով»,-ասաց նա:

Մյուս ծրագիրը, որը զերծ կպահի որոշակի անհարմարություններից, դժգոհություններից, հերթագրման սարքերի տեղադրումն է: Ներկայում շրջանառության մեջ դրված կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում 35 մեծ անձնագրային ծառայությունում կտեղադրվեն հերթագրման էլեկտրոնային սարքավորումներ: Դրա համար պետությունը գումար չի ծախսի: Կոնկրետ կազմակերպության կողմից սարքավորումները կտեղադրվեն անվճար: Նախատեսվում է, որ այս տարվա վերջ հերթագրող սարքավորումները կտեղադրվեն:

Դրանից բացի, տերմինալների վրա կտեղադրվեն մանրը վերադարձնող սարքավորումներ: Ցանկացած տեսակի գործարք կատարելուց  սարքավորումը քաղաքացու մանրը կվերադարձնի: Այդ նախագծի շրջանակում պետական տուրքի միջնորդավճարը կլինի 100 դրամ՝ ցանկացած չափի վճարի դեպքում:

«Հանրային ծառայությունը զարգացող գործընթաց է, պետք է անընդհատ քայլեր ձեռնարկել, փոփոխություններ կատարել կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, քաղաքացիների համար ավելի մատչելի ծառայություններ մատուցելու, հերթերից զերծ մնալու համար: Գործողությունների մեծ պլան է կյանքի կոչվում, որի իրագործման պարագայում տարեցտարի կունենանք որակյալ ծառայություն»,-ասաց Մնացական Բիչախչյանը: 

Անձնագրային և վիզաների վարչության պետը նշեց, որ նոր բիոմետրիկ համակարգի ներդրման համար նախատեսված մրցույթն ընթացի մեջ է: Նախաորակավորման փուլ է անցել 6 կազմակերպություն: Գործընթացի հիմնական կազմակերպիչն է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների գրասենյակը: Հաղթող կազմակերպությունը կներդնի նոր բիոմետրիկ համակարգ: Արդյունքում քաղաքացիները կունենան ավելի որակյալ անձնագիր, նախատեսված է, որ լուսանկարով էջը լինի պլաստիկից:

Անդրադառնալով քաղաքացիներից ստացված զանգերին ու դիմումներին՝ Մնացական Բիչախչյանը նշեց, որ դրանք հիմնականում տեղեկատվական հարցեր են, բողոքներ գրեթե քիչ են: Շատացել են քաղաքացիություն ստանալու վերաբերյալ հարցերը:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92