Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 73.22-0.88 WTI - 70.13-0.69
COMEX:  GOLD - 2660.60-0.38 SILVER - 30.85-0.42
COMEX:  PLATINUM - 942.20+0.06
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 153.63-0.33 EUR/GBP - 1.0496-0.12
FOREX:  EUR/USD - 1.0496-0.12 GBP/USD - 1.2694+0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43449.90-0.61 NASDAQ - 20109.06-0.32
STOCKS US: S&P 500 - 6050.61-0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 39081.71-0.72 TOPIX - 2719.87-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 19864.55+0.83 SSEC - 3382.21+0.62
STOCKS EUR:  FTSE100 - 8195.20-0.81 CAC40 - 7365.70+0.12
STOCKS EUR:  DAX - 20246.37-0.33
18/12/2024  CBA:  USD - 394.62+0.03 GBP - 501.80+0.87
18/12/2024  CBA:  EURO - 414.27+0.38
18/12/2024  CBA:  GOLD - 33448.23-223.91 SILVER - 384.55-4.35
ՍԱՏՄ-ն կասեցրել է Գյումրիում մսամթերքի վաճառքի որոշ կետերի աշխատանքը
09/07/2019 15:08
Կիսվել

ՍԱՏՄ-ն կասեցրել է Գյումրիում մսամթերքի վաճառքի որոշ կետերի աշխատանքը

Սննդի անվտանգության տեսչական մարմինը Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ հուլիսի 9-ին տեսչական ստուգումներ անցկացրեց Գյումրիում: Ծառայությունն ուսումնասիրեց  Գյումրու կենտրոնական շուկայի և շուկային հարակից տարածքի միս-մսամթերքի վաճառքի կետերը:

«Սարսափելի  է: Վաղուց արդեն  այսպիսի պայմաններում չի կարելի առևտուր անել: Հենց այս պայմաններն են, որ հանգեցնում են տարբեր տեսակի հիվանդությունների ու խնդիրների, և այն պնդումները,  թե 40-50  տարի մենք  այսպես ենք արել, և բողոքներ չեն   եղել,   սխալ են:  Հակասանիտարական վիճակում միս վաճառելն  առնվազն անթույլատրելի է»,-դիտարկման ավարտին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Գեորգի Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ Գյումրիում իրենց դիտարկած ոչ մի կետում առևտրի կանոնները չեն պահպանվել: «Այսօրվանից ժամանակավորապես կդադարեցնենք  կետերի աշխատանքը, մինչև սեփականատերերը խնդիրները լուծեն»: Կետերում, բացի սանիտարական պայմանների բացակայությունից, նաև բացակայում էին սառնարան-ցուցափեղկերը. եթե  որոշ կետեր ունեին դրանք, բայց չէին օգտագործում, ապա մյուսներն ընդհանրապես չունեին: Պատասխանատուն անդրադարձավ նաև բացօթյա վաճառվող պանրին և ձկնեղենին: Նրա խոսքով՝ վտանգավոր սնունդ չի վաճառվի, եթե գնորդ չլինի։ «Սարսափելի սանիտարահիգիենիկ պայմաններով, հատակին դրած պայմաններում վաճառվող ձուկը մարդիկ գնում են։ Ի դեպ, տեսանք, որ  վաճառվում է նաև  սիգ, որը  նաև բնապահպանական խնդիր  է: Պանրի հարցը լուրջ է՝ պետք է մտածենք մեխանիզմներ, թեև այս հարցում մի փոքր հանգիստ  ենք  այն առումով, որ պանիրն աղադրված  է, իսկ  մեծ քանակությամբ աղի առկայությունը թույլ չի տալիս, որ սնունդը  շուտ փչանա։ Ամեն դեպքում, դրա լուծումն էլ պետք է գտնենք:  Եթե  չլինի գնորդ, վաճառող չի լինի: Վաճառողը միշտ ձգտելու է ավելի քիչ ծախսով, շատ շահույթ  ստանալ»,- ասաց Գեորգի Ավետիսյանը նշելով՝  կա իրազեկման խնդիր:

«Անասունը պետք է անասնաբույժի ներկայությամբ մորթվի, պետք է տրվի անասնաբուժական համապատասխան փաստաթուղթ, որի հիման վրա  միսը նոր պետք է գա  շուկա, և շուկայում նոր  անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող մասնագետներն  այդ պահին անեն փորձաքննություն և  հասկանան այդ միսը ենթակա՞  է վաճառքի, թե ոչ: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Գյումրիում ոչ մի կետում այդ շղթան պահպանված չէ»,-նշեց Գեորգի Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում  դիտարկումներ կարվի նաև անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացվող մարմիններում, պարբերաբար մշտադիտարկումներ կլինեն նաև վաճառքի կետերում:

ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ղեկավարը նաև նշեց՝ տեսչական մարմինը Գյումրիում շատ վատ է աշխատել:

Արմենուհի Մխոյան

18/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.62
+0.03
Եվրո (EUR)
414.27
+0.38
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.15
+0.59
33448.23
-223.91
Արծաթ
384.55
-4.35