Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
էներգետիկ խնդիրը կարգավորվել է. Փաշինյանի համոզմամբ՝ համակարգը ցուցաբերել է բավարար ճկունություն
11/07/2019 13:27
Կիսվել

էներգետիկ խնդիրը կարգավորվել է. Փաշինյանի համոզմամբ՝ համակարգը ցուցաբերել է բավարար ճկունություն

Էներգետիկայի համակարգում հուլիսի 10-ին տեղի ունեցած խնդիրները գործնականում ժամը 20:00-ի դրությամբ կարգավորվել են: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Գիտեմ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ծառայողական քննություն է նշանակել՝ հասկանալու համար պատճառները, բայց երեկ գործնականում ժամը 20:00-ի դրությամբ արդեն ամբողջապես վերականգնվել էր հանրապետության ողջ էներգահամակարգի գործունեությունը: Ուզում եմ այս կապակցությամբ երեկվա դեպքի համատեքստում շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի մեր գործընկերներին, ովքեր այդ իրավիճակում շատ օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին, և հնարավոր եղավ խուսափել այնպիսի հետևանքներից, երբ էներգետիկ համակարգն ինչ-որ երկարատև  կոլապսի առաջ կանգներ: Իմիջիայլոց, վերջերս, երբ մենք մի ներդրումային ծրագիր էինք քննարկում, անդրադարձ կատարեցինք այդ փոխարկիչի հետ կապված խնդրին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ  մասնագետները նման իրավիճակ են նկարագրել, որ փոխարկիչը ինչ-որ առումով կարող է ապահովագրել նման իրավիճակներից:

«Այնպես որ, գործնական առումով այդ քննարկման ժամանակ եղած տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ, բայց կարծում եմ, որ ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն և կենսունակություն, ուղղակի պետք է հասկանալ վթարի պատճառները։ Երկու վարկած կա՝ արտաքին, ներքին վարկած չունենք էլ, բայց պետք է իսկապես քննել, հասկանալ պատճառը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենց մոտ ևս նշանակվել է ծառայողական քննություն:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45