
Լիլիա Շուշանյանը GeoProMining-ի նախագահի հետ քննարկել է Ագարակի պղնձամոլիբդենայինի շուրջ իրավիճակը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հուլիսի 12-ին հանդիպել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, զրուցակիցները քննարկել են «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի շուրջ վերջին օրերին ստեղծված իրավիճակը՝ երկուստեք ընդգծելով գործատուի և աշխատողների միջև համագործակցության մթնոլորտում հարցի շուտափույթ ու արդյունավետ հանգուցալուծման անհրաժեշտությունը։
Կողմերը նախանշել են առկա խնդիրների կարգավորման հնարավոր տարբերակները՝ կարևոր համարելով բազմակողմ աշխատանքային խումբ ձևավորելու հնարավորությունը։