Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Քաղավիացիան աշխատանքներ է տանում ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ
15/07/2019 15:09
Կիսվել

Քաղավիացիան աշխատանքներ է տանում ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ

Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ նկատելի քայլեր են ձեռնարկվում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ վերջերս գրանցել են երկու օդանավ և մեկ օդապարիկ:

«Փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ առաջին քայլերն արվում են՝ չնայած ոլորտում խնդիրները շատ-շատ են: Հիմա, մասնավորի հետ համագործակցելով, փորձում ենք հասկանալ ինչպես անել, ինչ անել, որ դյուրացնենք օդանավերի գրանցման գործընթացը, ինչպես կրթենք մեր անձնակազմին, որ ապագայում խնդիրներ չունենանք»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը: Նա նշեց, որ եթե խոչընդոտներ են լինում քաղավիացիայից դուրս, իրենք կրկին աջակցում են ընկերություններին, որովհետև շատ են ցանկանում, որ այս ոլորտը զարգանա: Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններ անելու առաջարկություն են պատրաստել գերթեթև օդանավերի գրանցումը դյուրացնելու համար:

Տաթևիկ Ռևազյանը նկատեց, որ Հայաստանում փոքր ավիացիայի ոլորտը մեծ եկամուտներ չի խոստանում, այստեղ ներդրումներ անել ցանկացողները նրանք են, ովքեր սիրում են ոլորտն ու մեր երկիրը: 

«Այո, կան այդպիսի մարդիկ, ովքեր ոչ միայն սիրում են այս ոլորտը, այլև անպայման ուզում են ներդրումներ անել մեր երկրում այն զարգացնելու համար: Եվ մենք հիմա նրանց հետ ակտիվ աշխատում ենք»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի տարբեր հատվածներում գտնվող օդանավակայաններին՝ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ դրանք հիմնականում վատ վիճակում են:

«Այսօր «Գյումրին» է նորմալ վիճակում, «Զվարթնոցը», «Էրեբունի»-ում է հնարավոր քաղաքացիական օդանավ իջեցնել: Կապանի օդանավակայանը կբացվի այս տարի, մեզ այդպես են տեղեկացրել, բայց մնացած օդանավակայանները վատ վիճակում են: Մեզ ներդրումներ են պետք, որ վազքուղին լինի բարձր մակարդակի՝ օդանավերն անվտանգ իջեցնելու համար», – հավելեց Տաթևիկ Ռևազյանը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11