Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հուլիսի 8-ից ավելացել են Երևան-Ռուսաստան և Երևան-Վրաստան ավիափոխադրումները
15/07/2019 16:00
Կիսվել

Հուլիսի 8-ից ավելացել են Երևան-Ռուսաստան և Երևան-Վրաստան ավիափոխադրումները

Հայաստանում գործող ավիաընկերությունները հուլիսի 8-ից ավելացրել են իրենց թռիչքները:

Լրագրողների համար հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ դա պայմանավորված է Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան թռիչքների արգելքի հետ:

«Թռիչքների թիվն ավելացել է ինչպես դեպի Ռուսաստան, այնպես էլ դեպի Վրաստան ուղղություններով: Մենք ամեն ինչ արեցինք, որ խոչընդոտներ չստեղծենք, որպեսզի հուլիսի 8-ից ընկերությունները կարողանան չվերթներ իրականացնել Հայաստանից: Հայկական ավիաընկերություններից «Էյր Արմենիա»-ն շաբաթական 14 չվերթ է իրականացնելու Մոսկվայի ուղղությամբ: Ռուսական ավիաընկերություններն ավելացրել են չվերթները ոչ միայն դեպի Մոսկվա, այլև Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ ուղղություններով: Բացվեց Երևան-Բաթում ուղղությունը»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը:

Ամփոփելով իր պաշտոնավարման մեկ տարին՝ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ հասարակության շրջանում քաղավիացիայի գործառույթների հետ կապված որոշակի թյուրըմբռնում կա: Նրա խոսքով, քաղավիացիայի հիմնական գործառույթը թռիչքային անվտանգության ապահովումն է, այլ ոչ թե տոմսերի արժեքի սահմանումը կամ իջեցումը: Նա ընդգծեց, որ Քաղաքացիական ավիացիան կանոնակարգում է օդային տրանսպորտի ոլորտում թռիչքային անվտանգության ամենաբարձր մակարդակ ապահովելը: Բոլոր անհրաժեշտ միջոցառումները կատարելուց զատ, Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ հատուկ ուշադրություն է դարձվել կրթական հարցերին և կոնկրետ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ:

«Սինգապուրի, Չինաստանի ավիացիոն ակադեմիաների հետ ենք աշխատել, և այնտեղ մեր ավիացիայի մասնագետները հնարավորություն են ստանում անվճար կրթություն ստանալու»,- ասաց Տաթևիկ Ռևազյանը՝ նշելով, որ նման համաձայնություն ունեն նաև Ֆրանսիայի հետ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52