Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Սնանկության ոլորտի բարեփոխումները ՀՀ կառավարության առաջնահերթությունների օրակարգում են
16/07/2019 15:52
Կիսվել

Սնանկության ոլորտի բարեփոխումները ՀՀ կառավարության առաջնահերթությունների օրակարգում են

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանի մասնակցությամբ հուլիսի 16-ին ներկայացվել են սնանկության ոլորտի հետազոտության հիմնական արդյունքներն ու դրա հիման վրա մշակված ճանապարհային քարտեզը:

Ըստ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ հետազոտությունն իրականացվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի  կողմից ֆինանսավորող «Աջակցություն սնանկության համակարգի բարելավմանը» ծրագրի շրջանակում:

Քննարկմանը ներկա են եղել նաև արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն Չիքը, դատավորներ, ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներ, այլք:

Հետազոտությունը նպատակ ուներ բացահայտել Հայաստանում սնանկության գործընթացի տարբեր փուլերում առաջացող խնդիրները, ինչպես նաև ոլորտի քաղաքականություն մշակողների և առանցքային դերակատարների ակնկալիքներն ու դիրքորոշումները դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ։

Նախարարի առաջին տեղակալ  Արտակ Ասատրյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ սնանկության ոլորտի բարեփոխումները մշտապես գտնվում են ՀՀ կառավարության առաջնահերթությունների օրակարգում, միևնույն ժամանակ նշելով, որ այն շարունակական գործընթաց է, և անհրաժեշտ է ժամանակի մարտահրավերներին զուգահեռ թարմացնել ոլորտի կարգավորումները, ինչը կբերի նաև գործարար միջավայրի բարելավմանը: Փոխնախարարը կարևորել է Միացյալ Թագավորության աջակցությունը հետազոտությունների իրականացման գործում՝ նշելով, որ դրա արդյունքներն առավել ամբողջական կարտացոլեն սնանկության ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները:

Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն Չիքը նշել է, որ ՄԹ կառավարությունը մեծ պատրաստակամությամբ է ներգրավվել այս գործընթացում՝ հավատով, որ այն կնպաստի Հայաստանում ներդրումային և գործարար դաշտը առավել գրավիչ դարձնելուն:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են կատարված հետազոտության արդյունքները, որին հաջորդել է հարցուպատասխանը մասնակիցների միջև:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90