Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
Հայկ Բադալյան. Հուլիսի 10-ին տեղի ունեցած էներգահամակարգի վթարում մարդկային գործոնի ազդեցությունը բացառվում է
17/07/2019 15:34
Կիսվել

Հայկ Բադալյան. Հուլիսի 10-ին տեղի ունեցած էներգահամակարգի վթարում մարդկային գործոնի ազդեցությունը բացառվում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը բացառում է հուլիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարում մարդկային գործոնի ազդեցությունը: Այս մասին Բադալյանն ասաց հուլիսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Բացարձակապես արտաքին գործոն չկա, հաքերային հարձակումը բացառվում է. մեր էներգահամակարգը կառավարվում է փակ համակարգով, հաքերային ներազդեցությունն անհնարին է, որևէ քաղաքական ազդեցություն նույնպես առկա չէ: Դա ուղղակի տեխնոլոգիական գործընթաց է, որը տեղի է ունեցել էներգահամակարգում ռեժիմի կառավարման ընթացքում: Այսօրվա փորձը ցույց է տալիս, որ շատ քիչ հավանական է նաև  «մարդկային գործոն» ասվածը: Չի կարող նման բան տեղի ունենալ, որովհետև համակարգը կառավարվում է ավտոմատ, և մարդկային ազդեցությունը մենք նվազեցրել ենք ամենացածր մակարդակի»,- ասաց Բադալյանը:

Վարչության պետը նշեց, որ այս պահին կազմված է մասնագիտական խումբ, որի ուսումնասիրության հիման վրա հաջորդ շաբաթվա ընթացքում կկազմվի եզրակացություն, թե որտեղ և ինչի հետևանքով է տեղի ունեցել վթարը:

«Կազմվել է մասնագիտական խումբ, որն իրականացնում է քննություն: Ներկա պահին ուսումնասիրվում են բոլոր համակարգային, հանգուցային կայանների և ենթակայանների բոլոր բաղադրիչները, ցուցանիշները, մոտ ժամանակում կունենանք դրանց վերլուծությունը: Եկող շաբաթվա ընթացքում կունենանք նաև վերջնական եզրակացություն, թե ինչից է տեղի ունեցել պատահարը, և նաև` կոնկրետ որ հանգույցում է տեղի ունեցել»,- նշեց նա:

Հուլիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգում եղել է հաճախականության տատանում, ինչի հետևանքով անջատվել են «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, հետո՝ «Երևան» ՋԷԿ-ը, այնուհետև՝ ավելի փոքր կայաններ: Նույն օրը ՀՀ-ում էլեկտրաէներգետիկ համակարգում վիճակը կայունացել է:

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78