Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Արգելքն անարդյունավետ էր․ ծխելու սենյակները վերադառնում են ռուսական օդանավակայաններ
17/07/2019 16:18
Կիսվել

Արգելքն անարդյունավետ էր․ ծխելու սենյակները վերադառնում են ռուսական օդանավակայաններ

Ինչպես նշում է Новая Газета տեղեատվական ռեսուրսը, Պետական Դուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծ, որն առաջարկում է օդանավակայաններում նորից առանձնացնել ծխելու համար նախատեսված տարածքներ։ Նախագծին կողմ է քվեարկել պատգամավորների մեծամասնությունը, ինչպես հայտնում է РИА Новости-ն։

Կայարաններում ու օդանավակայաններում ծխելու համար նախատեսված տարածքները փակվեցին 2013 թվականին, երբ ուժի մեջ մտավ հակածխախոտային նոր օրենքը։ Շինությունների մոտակայքում ծխելը նույնպես օրենքի խախտում է համարվում․ ծխելու համար պետք է շինության մուտքից 15 մետր հեռավորության վրա լինել։

Հասարակական կարծիքի հետազոտման համառուսական կենտրոնը 2015 և 2016 թվականներին հետազոտություն է անցկացրել։ Արդյունքներն ապացուցել են, որ արգելքն անարդյունավետ է․ ռուսների 33%-ը խախտում է հասարակական վայրերում ծխելու արգելքը, հարցվածների 64%-ը կողմ է ռուսական օդանավակայաններում ծխելու սենյակները վերադարձնելուն, իսկ 37% -ը նախորդ տարվա ընթացքում օդանավակայանի տարածքում ծխելու արգելքի խախտումներ է նկատել:

“Քննարկվող օրինագծի շրջանակներում առաջարկում ենք թույլ տալ օդանավակայաններում հզոր օդափոխման համակարգով ապահովված հատուկ սենյակներ ստեղծել՝ այդպիսով պաշտպանելով չծխողներին սիգարետի ծխից», –  լրագրողների հետ զրույցում նշել է «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովը։

«Twitter Journal» առցանց հրատարակման փոխանցմամբ, նախաձեռնության հեղինակները կարծում են, որ օդանավակայանների տարածքում ծխելու վերաբերյալ 2014 թ. ընդունված վարչական արգելքը չի բերել ցանկալի արդյունքների: 2014 թվականի 6 ամիսների ընթացքում Շերեմետևո օդանավակայանում ծխելու հետ կապված  վարչական իրավախախտման 1938 դեպքեր են գրանցվել։ Պատգամավորները նշում են, որ «ստերիլ գոտու» ուղեւորները սիգարետ ծխելու տարածքի հասանելիություն չունեն։ Փողոց դուրս գալու համար նրանք պետք է չեղարկեն իրենց թռիչքի անցագիրը (посадочный талон): Տրանզիտային ուղեւորները և այլ երկրների քաղաքացիները չեն կարող օգտվել այդ հնարավորությունից: Այդ խնդիրները լուծելու համար պատգամավորները առաջարկել են թույլ տալ օդանավակայաններում առանձնացնել ծխելու համար նախատեսված հատուկ տարածքներ: Դա, ըստ պատգամավորների, ավելի արդյունավետ է, քան «գործող անարդյունավետ արգելքը»:

BBC-ի հետ զրույցում Պետդումայի առողջապահության պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Լեոնիդ Օգուլը նշել է․ «Օդանավակայաններում ծխելու արգելքը, որ գործում է արդեն մի քանի տարի, չի բերել ցանկալի արդյունքի: Փոխարենը տեսնում ենք հակառակ միտումը: Ընթացիկ արգելքը խախտվում է ծխողների երկու երրորդի կողմից․ օրինախախտները ծխում են զուգարանում, մոր ու մանկան սենյակներում, աստիճաններին: Իսկ փողոցում՝ օդանավակայանի մուտքի մոտ, ձեզ ողջունում են սիգարետի ծխի ամպն ու շուրջբոլորը աղբ է թափված։ Հենց այս պատճառով մենք պետք է վերադարձնենք ծխելու սենյակները»:

Ծխելու սենյակները վերադարձնելու խնդրանք էին ներկայացնում և օդանավակայանները։ Շերեմետևո, Պուլկովո և Վնուկովո օդանավակայանների ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ որ օդանավակայանում ծխելը արգելող օրենքը չի գործում․ մարդիկ, միևնույն է, շարունակում են ծխել մոր և մանկան սենյակներում, զուգարաններում։

«Այսօր մշտապես վեճեր են տեղի ունենում զուգարաններում։ Հատուկ սենյակում ծխելու փոխարեն քաղաքացիները հիմա թունավորվում են շրջապատի մարդկանց զուգարաններում՝ երեխաներին էլ, մնացածին էլ», – դժգորություն է արտահայտել  «Վնուկովո» օդանավակայանի տնօրենների խորհրդի նախագահ Վիտալի Վանցևը:

Վանցևի հետ համամիտ է Շերեմետևոյի Գլխավոր տնօրեն Միխայիլ Վասիլենկոն: Նրա խոսքերով, ծխելու համար սահմանված հատուկ տարածքների պահպանումը ազդում է ուղևորների սպասարկման հարմարավետության և օդանավակայանի ներդրումային գրավչության վրա: «Մենք պահանջում ենք քաղաքակիրթ ձևով վերադարձնել այն սենյակները, որ ունեցել ենք նախկինում, և հնարավորություն տալ ծխողներին հատուկ տարածքներում ծխել, ինչպես դա արվում է եվրոպական օդանավակայաններում, և ոչ  թունավորել շրջապատի մարդկանց օդը զուգարանում», – դեռ 2015 թ. Ասում էին օդանավակայանի մամլո կենտրոնում:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90