
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային
Հուլիսի 24-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջուն Յամադային: Կողմերն անդրադարձել են ՀՀ-ի և Ճապոնիայի միջև առկա համագործակցության հեռանկարներին և ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես՝ քննարկվել են մաքսային ոլորտում իրականացվող համատեղ աշխատանքները:
Դեսպան Ջուն Յամադային նշել է, որ Հայաստանի հետ արդեն առկա է ներդրմային համաձայնագիր, և մաքսային մարմինների հետ նոր համաձայնագիրը կլրացնի հայ-ճապոնական գործակցությունը:
Ատոմ Ջանջուղազյանը բարձր է գնահատել Ճապոնիայի հետ գործակցությունը և նշել է, որ երկու երկրների համար առկա է համագործակցության լայն հարթակ: