Տնտեսական

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 414.00-4.00 EUR SELL - 422.00-1.50
OIL:  BRENT - 74.74-0.64 WTI - 71.31-0.41
COMEX:  GOLD - 2743.00-0.04 SILVER - 32.21-1.23
COMEX:  PLATINUM - 992.30+0.02
LME:  ALUMINIUM - 2660.00+1.53 COPPER - 9738.50+0.43
LME:  NICKEL - 16123.00+0.72 TIN - 32349.00+0.62
LME:  LEAD - 2028.00-0.25 ZINC - 3103.50+2.24
FOREX:  USD/JPY - 153.8+0.91 EUR/GBP - 1.0759-1.08
FOREX:  EUR/USD - 1.0759-1.08 GBP/USD - 1.2898-0.42
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42221.88+1.02 NASDAQ - 18439.17+1.43
STOCKS US: S&P 500 - 5782.76+1.23
STOCKS JAPAN:  NIKKEI - 39480.67+2.61 TOPIX - 2715.92+1.94
STOCKS CHINA:  HANG SENG - 20538.38-2.23 SSEC - 3383.81-0.09
STOCKS EUR:  FTSE100 - 8172.39-0.14 CAC40 - 7407.15+0.48
STOCKS EUR:  DAX - 19256.27+0.57
06/11/2024  CBA:  USD - 387.36+0.12 GBP - 499.15-3.53
06/11/2024  CBA:  EURO - 416.10-5.80
06/11/2024  CBA:  GOLD - 34155.48+9.96 SILVER - 406.62-2.24
Արտակ Քամալյանը միջազգային դոնոր կազմակերպությունների հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությունները
25/07/2019 12:35
Կիսվել

Արտակ Քամալյանը միջազգային դոնոր կազմակերպությունների հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կայուն գյուղատնտեսության զարգացման ռազմավարության փաստաթղթի քննարկումը, որին ներկա են եղել մի շարք շահագրգիռ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչներ, փորձագետներ։

Մասնավորապես փաստաթղթի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մի շարք միջազգային փորձագետներ, տեղական փորձագետներ, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ կողմից հատուկ հրավիրված փորձագետներ։

Քննարկման ընթացքում ներկայացվել է ռազմավարության փաստաթղթի նախագիծը։ Վերջին ամիսներին մշակվող կայուն գյուղատնտեսության զարգացման ռազմավարության փաստաթղթով նախատեսված է գույքագրել գյուղատնտեսության ոլորտի առկա իրավիճակը, նախանշել զարգացման ուղղությունները, առաջիկա տարիների համար թիրախային ցուցանիշները և դրանց հասնելու ճանապարհային քարտեզը։

Առաջիկայում նախատեսվում է ռազմավարության փաստաթղթի առավել լայնածավալ քննարկումների կազմակերպում ոլորտի շահագրգիռ կողմերի հետ, մասնավորապես՝ փորձագետների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների։

06/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.36
+0.12
Եվրո (EUR)
416.10
-5.80
Ռուբլի (RUR)
3.94
-0.03
Լարի (GEL)
142.24
+0.25
34155.48
+9.96
Արծաթ
406.62
-2.24