Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Քննարկվում է ՀՀ-ում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրման ծրագիրը
05/08/2019 15:54
Կիսվել

Քննարկվում է ՀՀ-ում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրման ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը մշակել է օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագիր: Առաջարկվող համակարգի ներդրումը կնպաստի միգրացիայի կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացմանը և ազգային անվտանգության ապահովմանը՝ միևնույն ժամանակ թեթևացնելով գործատուների վարչարարական բեռը։

«Նշված փաստաթղթերի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ ազգային անվտանգության ապահովման հրամայականից, քանի որ Հայաստանը չունի աշխատուժի քրոնիկ անբավարարությունը օտարերկրացիների հաշվին լուծելու խնդիր, այլ ունի միգրացիոն հոսքերի վերահսկողության և կարգավորման կարիք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է տարածաշրջանում չլուծված կոնֆլիկտների կիզակետում:  Մշակված փաստաթղթերի շրջանակներում անվտանգությունը դիտարկվում է միգրացիոն հոսքերի համալիր կառավարման տիրույթում։ Առաջարկվող համակարգի ներդրումը հնարավորություն է ընձեռում համալիր վերահսկողություն սահմանել ՀՀ ժամանող աշխատանքային միգրանտների մուտքի, գործունեության և ելքի՝ ներառյալ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների և «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բացառությունների ցանկում ներառված օտարերկրացիների նկատմամբ, ովքեր ազատված են աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից»,- նշված է նախագծում:

Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման նպատակներն են Հայաստանում օտարերկրացիների աշխատանքային գործունեության ոլորտում ներքին աշխատաշուկայի պաշտպանությունը, ազգային անվտանգության ապահովումը և այլն:

Նախագիծը մշակվել է ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության կողմից։

Անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման համար՝ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունը համագործակցում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հետ, ինչի արդյունքում համակարգի ներդրման ծրագիրը ներառվել է Կենտրոնի կողմից իրականացվելիք Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում 2 (MIBMA 2) ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի նախագծում։

Նախագծով նախատեսվում է օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացը կանոնակարգող օրենսդրության բարելավում՝ մեկ կանգառ, մեկ պատուհան: Այժմ օտարերկրացի աշխատողները աշխատանքի թույլտվության հիման վրա ստանում են ժամանակավոր կացության կարգավիճակ, որը տրամադրվում է մեկ տարի ժամկետով, մինչդեռ աշխատանքի թույլտվությունը կտրամադրվի աշխատանքային պայմանագրի ժամկետով, որը կարող է մեկ տարուց պակաս լինել։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21