Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 420.50-0.50 EUR SELL - 427.00-1.00
OIL:  BRENT - 92.50-1.18 WTI - 85.46-1.84
COMEX:  GOLD - 4640.80+0.36 SILVER - 68.12-1.94
COMEX:  PLATINUM - 1864.30-1.66
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.35+0.28 EUR/GBP - 1.1659-0.17
FOREX:  EUR/USD - 1.1659-0.17 GBP/USD - 1.3628-0.06
STOCKS RUS:  RTSI - 783.40-3.41
STOCKS US: DOW JONES - 53417.16+0.26 NASDAQ - 25980.19-0.76
STOCKS US: S&P 500 - 7652.86-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10854.32+0.35 CAC40 - 8453.01-0.37
STOCKS EUR:  DAX - 26106.60-0.11
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
Հայաստանը ստանձնել է սնանկության համակարգի բարեփոխման պարտավորություն
06/08/2019 14:05
Կիսվել

Հայաստանը ստանձնել է սնանկության համակարգի բարեփոխման պարտավորություն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնել է սնանկության համակարգի շարունակական բարեփոխման պարտավորություն: Որպես այս շարունակական գործընթացի մաս` Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարում» հիմնադրամի աջակցությամբ, իրականացվել է «Աջակցություն սնանկության համակարգի բարելավմանը» ծրագիրը: Վերջինի գործընկերներն են Արդարադատության և Էկոնոմիկայի նախարարությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի շրջանակում իրականացվել է հետազոտություն, որի նպատակն էր բացահայտել Հայաստանում սնանկության գործընթացի հիմնախնդիրները: Հետազոտության արդյունքների հիման վրա մշակվել է սնանկության ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզ և գործողությունների ծրագիր՝ սնանկության ոլորտի համապարփակ բարեփոխումների օրակարգի մշակմանը աջակցելու նպատակով: Մշակվել է նաև սնանկության գործերի կառավարման էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը: Վերջինով նախատեսվել է, որ սնանկության գործերի կառավարման էլեկտրոնային հարթակը ապահովելու է սնանկության վարույթի հետ կապված գործընթացների թվայնացումը՝ սկսած սնանկության վարույթի հարուցումից, մինչև սնանկության գործի ավարտը: Հարթակի միջոցով իրականացվելու են սնանկության վարույթի հետ կապված փաստաթղթաշրջանառությունը, ծանուցումները, տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև վիճակագրական տվյալների հավաքագրումը: Վարույթի մասնակիցները հնարավորություն են ունենալու հետևել վարույթի ընթացքին, դատարանն ունենալու է վարույթը էլեկտրոնային եղանակով կառավարելու հնարավորություն. սնանկության կառավարիչների ընտրության և նշանակման գործընթացը նույնպես կիրականացվի հարթակի միջոցով: Այն հնարավորություն է տալու ստեղծել հատուկ միջավայր, պարտատերերի առցանց ժողովների իրականացման և քվեարկության անցկացման համար: Սնանկության գործերի կառավարման էլեկտրոնային հարթակը կնպաստի վարույթի մասնակիցների իրավունքների արագ և արդյունավետ իրացմանը, վարույթի ծախսատարության և տևողության նվազեցմանը, սնանկության կառավարիչների հաշվետվողականության բարձրացմանը, ինչպես նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ու դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը:

Էլեկտրոնային սնանկության համակարգը հանդիսանալու է էլեկտրոնային արդարադատության` e-justice, համակարգի մի մասը՝

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11