Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հրանտ Բագրատյան. ընթացիկ տարվա բյուջետային մուտքերի փոքրիկ ավելացումը ամենևին էլ արտառոց չէ
08/08/2019 19:04
Կիսվել

Հրանտ Բագրատյան. ընթացիկ տարվա բյուջետային մուտքերի փոքրիկ ավելացումը ամենևին էլ արտառոց չէ

«Ինչպես նշել էի 2 օր առաջ հաջորդիվ անդրադառնալու եմ բյուջեին։

Եվ այսպես, օրերս Կառավարությունը և վարչապետ ՆՓ հայտարարեցին, որ 2019-ի առաջին կիսամյակում գրանցվել է բյուջետային եկամուտների աննախադեպ 25.1% աճ։ Վարչապետը նշեց նաև, որ ահա, տեսնում եք, բյուջեի եկամուտների 25-30% աճի մասին ասածս խոստումը իրականություն է դարձել։ Հակիրճ քննության առնենք խնդիրը։

1. Իրականությունը։ 2018-ի վերջին հաստատված 2019-ի բյուջեի եկամուտները նախատեսված են 1539.5 մլրդ դրամ, ինչը 2018-ի փաստացի կատարողականի նկատմամբ (1340.9 մլրդ դրամ, որն, ի դեպ, թերակատարվել է) ավել է 14.8%-ով։ Եթե 2019-ի բյուջեն կատարվի, ապա հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը (20.95%, առանց տեղականի) պարզապես կկրկնվի։ Առաջընթաց 2019-ի բյուջեով նախատեսված չէ։ 2019-ի առաջին կիսամյակում ստացվել են 758.3 մլրդ դրամի եկամուտներ 2018-ի 606.4-ի փոխարեն։ Այսինքն, բյուջեի 152 մլրդ դրամով առաջընթացի մասին խոսելը սխալ է. 2019-ի 1-ին կիսամյակին, ըստ բյուջեի, եկամուտները պետք է լինեին 606.4×1.148=696.1 մլրդ դրամ։ Սա կնշանակի, որ, այո, իրականում ավել հավաքվել է՝ սոսկ 62 մլրդ դրամ կամ ավել է եղել 9%-ով։ Կարծում եմ, ճիշտ է այս մոտեցումը։

2. Պատմությունը։ Եթե հետևենք Կառավարության և ՆՓ տրամաբանությանը, ի գիտություն ընդունենք 2019թ առաջին կիսամյակի բյուջետային եկամուտների 23.1% աճը (25.1% – 2% գնաճ), ապա ՀՀ նորագույն պատմության մեջ 1994-2018թթ (1990-1993թթ բյուջեները ռուբլիով են եղել և չենք դիտարկում) առնվազն 7 տարի ավելի մեծ աճ է եղել։ Այսպես, 1995-ին ՀՀ բյուջեի եկամուտները ավելի քան եռապատկվել են (աճ 321%)։ Հանելով այդ թվից գնաճը (176%), ապա ստանում ենք 145% ։ 1997-ին այդ աճը եղել է 24.6% (38.6% – 14%), 1998-ին՝ 37.2%, 2002-ին՝ 26.4%, 2003-ին՝ 24.4%, 2006-ին՝ 28.2%, 2007-ին՝ 26.5%։ ՍՍ-ի կառավարման տարիներին նման աճեր, ավաղ, չեն եղել։ Այսինքն, 23.1% բյուջեի եկամուտների աճը (գնաճը հանած) սոսկ 8-րդ ցուցանիշն է ՀՀ անկախության տարիներին և ավելի շուտ միջին կարգի ցուցանիշ է։

3. Հեռանկարը։ Բյուջեի նույնիսկ այդ միջին դինամիկան (որն, իհարկե, լավ է) երկար պահպանել չի հաջողվի ոչ միջնաժամկետ և ոչ էլ երկարաժամկետ ժամանակահատվածում։ Նախ, վերը նշած 62 մլրդ դրամ բյուջետային եկամուտների հավելաճը հիմնականում ստացվել է toxic ճյուղերից (ավտոմեքենաների առուծախ, խաղեր և այլն)։ Սրանք toxic են, սպեկուլյատիվ են, քանզի դրանց հիման վրա նոր աճ գեներացնելն անհնարին է։ Բացի այդ, շուտով դրանք չեն լինելու։ Երկրորդ, հարկային ռեֆորմներն ընթանում են սխալ ճանապարհով։ Ինչպես նշված է կառավարական փաստաթղթում, ստրատեգիան անուղղակի հարկերի ընդլայնումն է։ Անուղղակի հարկերը սպառման հարկեր են։ Դրանց վճարողը ժողովուրդն է։ Հետևաբար, երկարաժամկետ հատվածում դրանց անընդհատ ընդլայնումը հարաբերականորեն աղքատացնում է ժողովրդին։ Աղքատացնելով ժողովրդին մենք նեղացնում ենք բյուջեի ընդլայնման բազան։ Արդյունքում, անուղղակի հարկերի գերակայության պայմաններում հնարավոր չէ շտկել ամենակարևոր ցուցանիշը՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը։ ՆՓ-ի կառավարությունը դատապարտված է այս հարցերում ունենալ ՍՍ-ի “հաջողությունները”։

Այսպիսով, ընթացիկ տարվա բյուջետային մուտքերի փոքրիկ ավելացումը ամենևին էլ արտառոց չէ ՀՀ վերջին 25 տարիների համար։ Առնվազն 7 տարի վիճակն ավելի լավ է եղել։ Ավելին, այդ “հաջողությունը” երկար չի տևելու։ Այլ հարց է, որ նախկինում (չհաշված ՍՍ-ի անպտուղ ժամանակահատվածը), երբ շատ ավելի լուրջ աճեր են եղել, դա հանրային քննարկման առարկա չեն դարձրել։ Պետք է աշխատել հանրության գիտակցության, այլ ոչ թե ենթագիտակցուկթյան վրա։ Իսկ դա, հավատացեք, երկար տարիների կյանք ունենալ չի կարող», – իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52