Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Արսեն Գասպարյան. Վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել եմ սեփական դիմումի համաձայն
19/08/2019 11:59
Կիսվել

Արսեն Գասպարյան. Վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել եմ սեփական դիմումի համաձայն

Հայաստանի Հանրապետության վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն անդրադարձել է վարչապետի աշխատակազմից իր հեռացմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արսեն Գասպարյանը հայտնեց, որ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր հեռացումը վարչապետի աշխատակազմից:

Ազատվել եմ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից իմ սեփական դիմումի համաձայն: Վարչապետի կադրային քաղաքականությունը կարող է նախատեսել որոշ վերադասավորումներ և կադրային էթիկայի կանոնների համաձայն չէի ուզենա հավելյալ մեկնաբանությունների մեջ մտնել: Կարող եմ միայն նշել, հետագա իմ գործունեությունը պայմանավորված է սոսկ վարչապետի և իմ միջև կայացած քննարկումներով:

Զանգվածային լրատվության միջոցները տարբեր պատճառներ են շահարկում Ձեր հեռացման վերաբերյալ: Ի՞նչ պարտականություններ եք ունեցել աշխատակազմում և ինչ կասեիք մամուլում նշված Ձեր ազատման դրդապատճառների մասին:

Մամուլում նշված բոլոր դրդապատճառները, առանց բացառության, չեն համապատասխանում իրականությանը: Ես զբաղվել եմ Հայաստանի արտաքին տնտեսական կապերով, ուղղորդել եմ մի շարք ներդրումային ծրագրեր և վարչապետին ներկայացրել եմ 46 ներդրումային ծրագիր, որոնցից մի մասն արդեն իրականացվել են, իսկ մնացածը դեռ ընթացքի մեջ են: Ղեկավարել եմ Թափոնների կառավարման և վերամշակման աշխատանքային խումբը, ինչպես նաև Ազգային փոքրամասնությունների խորհուրդը: Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ կազմակերպել եմ հայ-իտալական բիզնես ֆորումը, որը վերջերս կայացավ Երևանում և Գյումրիում: Կատարել եմ, իհարկե, վարչապետի տարբեր հանձնարարականներն արտաքին տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտներում: Ներգրավված եմ եղել մի շարք միջպետական ու բազմակողմ բանակցություններում, ներառյալ ԵԱՏՄ – Սինգապուր ազատ առևտրի համաձայնագրի շուրջ, որը հուսով եմ կստորագրվի հոկտեմբերի 1-ին Երևանում: Համոզված եմ, որ աշխատակազմի իմ գործընկերների և այլ պետական ինստիտուտների շնորհիվ այս բոլոր աշխատանքային ուղղություններում, որոնք ես սկսել եմ, դրական արդյունքներ կարձանագրվեն մոտ ապագայում:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72