2019թ. հունվար-հուլիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 178,325 դրամ
2019թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 178,325 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.9% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.30%-ով և կազմել 154,015 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.1%-ով և կազմել 190,954 դրամ։