Տնտեսական

USD BUY - 397.00-2.00 USD SELL - 403.00-3.00
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 428.50+0.00
OIL:  BRENT - 72.04-0.46 WTI - 68.31-0.44
COMEX:  GOLD - 2664.10-0.33 SILVER - 31.89+0.28
COMEX:  PLATINUM - 951.80+0.16
LME:  ALUMINIUM - 2639.00-0.28 COPPER - 9074.50-0.09
LME:  NICKEL - 15974.00-0.83 TIN - 29165.00+0.45
LME:  LEAD - 2098.50+0.58 ZINC - 3118.50+0.63
FOREX:  USD/JPY - 149.9-0.28 EUR/GBP - 1.0574+0.48
FOREX:  EUR/USD - 1.0574+0.48 GBP/USD - 1.2746+0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44765.71-0.55 NASDAQ - 19700.72-0.17
STOCKS US: S&P 500 - 6075.11-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8349.38+0.16 CAC40 - 7330.54+0.37
STOCKS EUR:  DAX - 20358.80+0.63
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Արտակ Մանուկյան․ Մենք պետք է մեր հաջորդ սերունդներին ավելի լավ երկիր թողնենք. տեսանյութ
29/08/2019 23:03
Կիսվել

Արտակ Մանուկյան․ Մենք պետք է մեր հաջորդ սերունդներին ավելի լավ երկիր թողնենք. տեսանյութ

Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը, վերջինիս կողմից օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցի համաձայն, բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ B1-ից Ba3:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանի գնահատմամբ՝ սա մեր երկիրը գրավիչ է դարձնում օտարերկրյա ներդրողների համար, բացի այդ մի շարք դրական ազդակներ ունի։ Տնտեսագետ-պատգամավորից հետաքրքրվեցինք ինչ կարող է տալ դա քաղաքացուն։

«Քաղաքացու վրա էֆեկտը չի կարող լինել միանգամից, բայց որոշ ժամանակ հետո դա կարող է ազդեցություն ունենալ, բայց ամենատեսանելի ու շոշափելին կլինի վարկերի տեսքով», – ասում է պատգամավորը։

Moody’s Investors Service-ի զեկույցից բացի զրուցել ենք նաև Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման մասին։

«Ամուլսարի խնդիրը մենք ժառանգել ենք։ Այդ պլյուսների ու մինուսների մասին պետք էր մտածել մինչև հանքի շահագործման լիցենզիա տալը։ Դրանից հետո հարցն այն է՝ արդյոք կան ոչ կառավարելի ռիսկեր, որոնք կարող են վտանգել մեր ազգային հարստությունը հանդիսացող ուղղությունունները, ըստ այդմ մտածել՝ կան հիմքեր մերժելու, թե ոչ։ Այս հարցի պատասխանը մենք շուտով կստանանք», – պատասխանում է Արտակ Մանուկյանը և նկատում՝ ամեն դեպքում մենք պետք է մեր հաջորդ սերունդներին ավելի լավ երկիր թողնենք։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88