Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Իրավունք. Սևանից առնվազն 100 մլն խմ ջուր է «կորել»
04/09/2019 10:27
Կիսվել

Իրավունք. Սևանից առնվազն 100 մլն խմ ջուր է «կորել»

«Այսօր շրջանառության մեջ հայտնվեց տեղեկատվություն, որ օգոստոսի 29-ի դրությամբ Սևանա լճի մակարդակն անցած տարվա նույն օրվա համեմատ 1 սմ-ով պակաս է: Մինչդեռ օրերս վարչապետ Փաշինյանը գլուխ էր գովում, թե անցած տարվա համեմատ Սևանից 51 մլն խմ-ով պակաս ջրառ է իրականացվել: 

Ջրային տնտեսության կոմիտեն որոշեց օգնության նետվել Փաշինյանին, թեև լավ կաներ, որ ծպտուն չհաներ, ավելի խստացրեց վիճակը: Այսպես, կոմիտեն, չգիտես ինչու, «թյուր մեկնաբանություն» որակեց լճի մակարդակի 1 սմ-ով նվազելու տեղեկատվությունը, թեև իր հայտարարությունը, ըստ էության, հաստատեց, որ սխալ չկա, օգոստոսի 29-ին նման ան­կում փաստացի եղել է. էլ ի՞նչ «թյուր մեկնաբանություն»:

Բայց դա մի կողմ: Կոմիտեն փորձում է համոզել, որ օգոստոսի 29-ի պատկերը պատահականություն է, իսկ ահա սեպ­տեմբերի 1-ին ամեն ինչ տեղն է ընկել. «Ցուցանիշը նույնն է, ինչ անցյալ տարվանը»: Բայց երևի այդպես էլ չեն գիտակցել, որ ամբողջ խնդիրը ոչ թե 1 սմ բարձր կամ ցածրն է, այլ, որ լճի մակարդակը գրեթե անցած տարվա վիճակում է: Եվ հենց իր հայտարարությամբ էլ կոմիտեն օրակարգ է մղել այդ խիստ մտահոգիչ հարցը: Բացատրենք…

Ըստ կոմիտեի տվյալների. «Սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանի մակարդակը 1900.63 մ է, նույն ցուցանիշն է 2018 թ. նույն օրվա դրությամբ»: Մինչ­դեռ. «Արփա-Սևան ջրատա­րով լիճ մուտք գործած ջրի ծավալը այս տարվա սեպտեմ­բերի 1-ի դրությամբ կազմել է 148. 343 մլն խմ, իսկ անցյալ տարվա նույն ցուցանիշը 131.538 մլն խմ էր»: Այսինքն՝ մուտք եղած ջուրը 16.805 մլն խմ-ով այս տարի ավել է: Միևնույն ժամանակ. «Նույն օրվա դրությամբ այս տարի Սևանից բաց է թողնվել 129.044 մլն խմ ջուր, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը 174.956 մլն խմ էր»: Այսինքն՝ ջրթողը մոտ 46 մլն խմ-ով պակաս է եղել:

Միայն այս երկու պարամետրերի հաշվին լճում այս տարի մոտ 63 մլն խմ-ով ջուրը պետք է ավելանար»,-գրում է թերթը:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88