Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
2019թ. հունվար-օգոստոս ամիսներին Երևանի եկամուտները կրկնապատկվել են
04/09/2019 16:02
Կիսվել

2019թ. հունվար-օգոստոս ամիսներին Երևանի եկամուտները կրկնապատկվել են

«Սանիթեք» ընկերությունը հրաժարվել է քաղաքապետարանին տրամադրել առևտրային բոլոր այն տարածքների ցանկը, որտեղ վճարովի հիմունքներով իրականացրել է աղբահանություն: Աշխատանքնային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ներկայում այդ կազմակերպություններն արտադրական աղբը դատարկում են քաղաքային աղբարկղեր, հաճախ նաև հարակից տարածքներ, որի իրավունքն ըստ էության չունեն: «Սանիթեք» ընկերությունն արդեն վեցերորդ օրն է՝ Երևան համայնքի ամբողջ տարածքում չի կատարում աղբահանություն իրականացնելու իր պայմանագրային պարտավորությունը:

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի առթիվ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում սեպտեմբերի 1-13-ը կհնչեն մաեստրոյի ստեղծագործությունները:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել, ստերջացվել և համարակալվել է 98 շուն, որից չորսն ի պահ են վերցրել կենդանասերները:

Շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 29 արձանագրություն: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունն ու միջոցներ ձեռնարկել շինհրապարակները կահավորելու և անվտանգության կանոններն ապահովելու նպատակով: «Գործողությունները պետք է ոչ միայն պատժիչ, այլև կանխարգելիչ բնույթ կրեն»,- նշել է քաղաքապետը:

Էրեբունի վարչական շրջանի 34 փողոցներում իրականացվում են արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքներ: «Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջաններում ավարտվել է արտաքին լուսավորության ցանցի մալուխային տնտեսության գույքագրումը: Արդյունքում ընդհանուր առմամբ մեկ ամսվա կտրվածքով 1 մլն 300 հազար դրամով ավելացել են ընկերության մուտքերը: Տարվա կտրվածքով այս ցուցանիշը կկազմի 15 մլն 600 հազար դրամ:

Ամփոփվել են 2019թ. հունվար-օգոստոս ամիսների պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները. Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 103.6%: Փաստացի գանձված գումարն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2 մլրդ 186 մլն դրամով: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել եկամուտների գանձման գործընթացը:

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ 2019-2020 ուսումնական տարում առաջին դասարան է հաճախել 11 հազար 860 աշակերտ:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59