Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
«Իմ քայլը» խմբակցությունը կիսում է Ամուլսարի հարցով վարչապետի հնչեցրած վերջին դիրքորոշումը
09/09/2019 17:15
Կիսվել

«Իմ քայլը» խմբակցությունը կիսում է Ամուլսարի հարցով վարչապետի հնչեցրած վերջին դիրքորոշումը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետ Փաշինյանի հետ Ամուլսարի հարցով քննարկում է ունեցել այն նույն շեշտադրումներով, ինչը վարչապետը ներկայացրել է իր ուղիղ եթերում, իրենք կիսում են այդ դիրքորոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Օրենսդիրի տիրույթում չէ հարցին որոշում տալը, սակայն որպես քաղաքական թիմ, ունենք մեր դիրքորոշումը: Վարչապետը նշեց որպես իրավական պետություն գործելու անհրաժեշտությունն ու բացառապես այդ տիրույթում գործելը՝ միևնույն ժամանակ նշելով, որ չեն կարող հաշվի չառնվել նաև բնակիչների մտահոգությունը, բնապահպանական խնդիրները և այլն: Եվ այս փուլում խնդիր է դրվում, որ տեսչական մարմինն անմիջապես գործողություններ սկսի այնտեղ և վեր հանի խնդիրներ, եթե դրանք գոյություն ունեն: Այս փուլում ոչ թե հանքի շահագործման մասին է խոսքը, այլ այն շինարարական աշխատանքների, որոնք անհրաժեշտ են առաջին փուլում: Եվ ընդ որում ընդգծվեց, որ եթե անգամ շինարարական աշխատանքների պարագայում նկատվի որևէ խախտում, շեղում նշված չափանիշներից, ապա տեսչական մարմինը կիրականացնի բոլոր անհրաժեշտ գործողությունները: Եվ այս դիրքորոշման հետ «Իմ քայլը խմբակցությունը համաձայն է և կիսում է»,-ասաց Մակունցը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք դեմ են հանքի շահագործմանը՝ Մակունցն ասաց, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ խմբակցությունն ունեցել է քննարկում հենց նույն շեշտադրումներով և նույն հարցերի շուրջ, ինչը վարչապետը ներկայացրեց վերջին ուղիղ եթերի ընթացքում: Նա վստահեցրեց՝ առարկություն առ այն, որ պետք է գնալ այլ ճանապարհով, խմբակցությունում չի հնչել:

Միևնույն ժամանակ խմբակցության ղեկավարը կարծիք հայտնեց, որ վարչապետի կողմից նշված որոշումը չի հակասում ժողովրդի շահերին: Մակունցի կարծիքով՝ կայացվում է այնպիսի որոշում, գնալու են այնպիսի քայլերի, որոնք որևէ կերպ չեն վնասի պետությանը, պետական շահին, բնակչությանը, բնապահպանությանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում իր ուղիղ եթերում խնդրել է Ջերմուկ քաղաքի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները: ՀՀ վարչապետը նշել էր, որ եթե հիմա նույնիսկ դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացվեն, այնտեղ շինարարական աշխատանքները չեն մեկնարկի մինչև 2020 թվականի ապրիլ:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11