Կառլեն Խաչատրյան․ Բնապահպանական մեծ ռիսկերի դեպքում տնտեսական օգուտները ի չիք կլինեն
Մեզ հետ զրույցում տնտեսական ցուցանիշները մեկնաբանել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։ Վերջինս նկատել է թե դրականը, թե բացասականը։ Բայց Ամուլսարի հանքի շահագործման հարցում ընդունում է վարչապետի որոշումը։ Հիմնավորում՝ ինչու պետք է շահագործվի Ամուլսարը․
«Եթե չշահագործվի, Հայաստանի ներդրումային գրավչությունը շեշտակիորեն ընկնելու է և Հայաստանը խոշոր ներդրողների աչքում անվստահելի է դառնալու», – ասում է Խաչատրյանն, – «Շահագործման պարագայում բնականաբար կունենանք նոր աշխատատեղեր, արտահանման ծավալներ, տնտեսական օգուտներ։
Այնուամենայնիվ, տնտեսագետը բազմակողմանի ուսումնասիրության կողմնակից է։ Վստահ է՝ բնապահպանական մեծ ռիսկերի դեպքում տնտեսական օգուտները ի չիք կլինեն։