Տնտեսական

USD BUY - 366.00-0.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 72.51-0.78 WTI - 70.41+0.24
COMEX:  GOLD - 3962.50-2.51 SILVER - 57.28-3.18
COMEX:  PLATINUM - 1573.70-3.40
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.15+0.27 EUR/GBP - 1.1397+0.14
FOREX:  EUR/USD - 1.1397+0.14 GBP/USD - 1.323+0.22
STOCKS RUS:  RTSI - 952.03+1.89
STOCKS US: DOW JONES - 52182.74+0.59 NASDAQ - 25820.14+2.07
STOCKS US: S&P 500 - 7440.43+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 70062.32+0.86 TOPIX - 3994.76+0.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22881.02-0.63 SSEC - 4094.40+0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10484.22-0.23 CAC40 - 8367.33-0.21
STOCKS EUR:  DAX - 24626.89-0.18
30/06/2026  CBA:  USD - 367.89-0.17 GBP - 486.87+0.11
30/06/2026  CBA:  EURO - 419.47-0.34
30/06/2026  CBA:  GOLD - 47625-561 SILVER - 682.53-8.3
Ի-Վի Քոնսալթինգ. Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն Հայաստանն իր մրցունակությամբ 69-րդն է աշխարհի 141 երկրների մեջ
09/10/2019 10:01
Կիսվել

Ի-Վի Քոնսալթինգ. Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն Հայաստանն իր մրցունակությամբ 69-րդն է աշխարհի 141 երկրների մեջ

Համաշխարհային մրցունակության զեկույցում երկրների մրցունակությունը գնահատվում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով: Այն մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից և հաշվարկվում է մրցունակության 12 հենասյուների հիման վրա:

Ցուցիչի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ և ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները: Ընկերությունների ղեկավարների ամենամյա հարցումն իրականացվում է ՄՀԶ-ում ներառված երկրներում` ՀՏՖ Նոր տնտեսության և հասարակության կենտրոնի գործընկեր կազմակերպությունների կողմից:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը` որպես ՀՏՖ Նոր տնտեսության և հասարակության կենտրոնի գործընկեր Հայաստանում, ներկայացնում է «Համաշխարհային մրցունակության զեկույց 2019»-ի հիմնական արդյունքները:

2019թ․-ի զեկույցի արդյունքներով առաջատար երեք երկրներն են Սինգապուրը, ԱՄՆ և Հոնկոնգը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Նիդեռլանդները և Շվեյցարիան:

Եվրասիական տարածաշրջանի երկրների խմբում1 առաջընթաց են արձանագրել Ադրբեջանը (11 կետ), Ղազախստանը (4 կետ), Մոլդովան (2 կետ) և Ղրղզստանը (1 կետ): Խմբում Հայաստանը բարձրացել է 4-րդ տեղ՝ գրանցելով դիրքի բարելավում 1 կետով: Հետընթաց են արձանագրել Վրաստանը (8 կետ), Տաջիկստանը (2 կետ) և Ուկրաինան (2 կետ): Ռուսաստանը պահպանել է 2018թ․ դիրքը՝ մնալով խմբի առաջատարը։

Համաշխարհային մրցունակության համաթիվ

Աշխատուժի շուկա հենասյունով Հայաստանը գրանցել է լավագույն ցուցանիշը և զբաղեցնում է 32-րդ տեղը 141 երկրների մեջ։ Լավագույն միավոր գրանցվել է առողջապահության հենասյան համար (80.7 միավոր 100-ից)։ Վատագույն արդյունքներն ըստ տեղի և միավորի գրանցվել է շուկայի չափ հենասյունով։

Հայաստանի մրցունակության գնահատականն ըստ հենասյուների

Գնաճի ցածր մակարդակը, աշխատավարձային հարկերի ցածր մակարդակը (որպես տոկոս շահույթի նկատմամբ), մասնավոր հատվածի վարկավորման ՀՆԱ նկատմամբ մակարդակը և դրա աճի միտումը, բնակչության էլեկտրաֆիկացման մակարդակը, օտարերկրյա աշխատուժի աշխատանքի ընդունման դյուրինությունը և բիզնես սկսելու համար անհրաժեշտ կարճ ժամանակահատվածը Հայաստանի ուշագրավ առավելությունների շարքում են։

Մրցակցային թերությունների շարքում շարունակում են մնալ սոցիալական կապիտալի ցածր մակարդակը, կապիտալի շուկայի զարգացածության ցածր մակարդակը, աշխատուժի շարժունակությունը երկրի ներսում և մոտակա նավահանգստում մատուցվող ծառայությունների
արդյունավետությունը։ Հայաստանի ուշագրավ թերություններից է նաև գնողունակության պարիտետով հաշվարկված ՀՆԱ ցուցանիշը, որով Հայաստանը 120-րդն է 141 երկրների մեջ։

Հայաստանի մրցունակության առավելություններն ու թերությունները

*Գնահատվել է Հայաստանին ամենամոտ նավահանգստի համար։

Նախորդ երկու տարիների ընթացքում դրական տեղաշարժեր են գրանցվել Հաստատություններ, Ենթակառուցվածքներ, Մակրոտնտեսական կայունություն և Ֆինանսական համակարգ հենասյուներում։

– Չնայած հանրային կառույցների գնահատականների նշանակալի բարելավումներին` այն դեռևս չի բերել սոցիալական կապիտալի բարելավմանը։

– Ենթակառուցվածքներում որոշակի բարելավում են գրանցել երկաթուղային և օդային տրանսպորտային ծառայությունների որակը, էլեկտրականության և ապահով խմելու ջրի հասանելիության ցուցանիշները։

– Մակրոտնտեսական կայունության հենասյան բարելավումը պայմանավորված է եղել գնաճի թիրախավորված մակարդակում գտնվելու հանգամանքով և պետական պարտքի փոփոխության դրական միտումով։

– Էական դրական տեղաշարժ է գրանցվել ֆինանսական համակարգի և՛ խորության, և՛ կայունության ցուցանիշներով։ ՓՄՁ վարկավորման և վենչուրային կապիտալի հասանելիության ցուցանիշների բարելավմանը զուգահեռ կապիտալի շուկայի կապիտալիզացիայի մակարդակը շարունակում է մնալ շատ ցածր։

Մրցունակության գործոնների առավել ուշագրավ բացասական փոփոխությունները կապված են եղել կրթական հաստատությունների շրջանավարտների և ապագա աշխատուժի հմտությունների հետ։ Հաշվի առնելով տեխնոլոգիաների դերը տնտեսական զարգացման հետագա փուլում՝ երկրի առաջընթացը և բարեկեցության հասնելու պոտենցիալը պայմանավորված կլինեն ապագային մարտահրավերներին և արագ փոփոխություններին պատրաստ և համապատասխան հմտություններով զինված աշխատուժի առկայությամբ։

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն

 

«Տնտեսություն և արժեքներ»-ը` «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հետազոտական թևը, մտավոր կենտրոն է, որը ձգտում է ներմուծել զարգացման նոր հայեցակարգեր բարձրակարգ միջազգային կապերի, լավագույն որակավորում ունեցող վերլուծաբանների և խորհրդատուների ցանցի միջոցով: Կենտրոնի մասնագիտացումը մրցունակության համակողմանի ուսումնասիրությունն է մակրո և միկրո մակարդակներում, կենտրոնանալով հետևյալ հիմնական ուղղությունների վրա` ազգային տնտեսական և ճյուղային ռազմավարություններ, օտարերկրյա ներդրումներ, սփյուռքի ցանցեր և արժեքները գործարար և հանրային ոլորտներում:

«Ի-Վի Քոնսալթինգ»-ը գործարար խորհրդատվական, հետազոտական և ֆինանսական միջնորդի ծառայություններ է մատուցում նորարարության և մրցունակության ձգտող կազմակերպություններին:

———–

1 Զեկույցի հեղինակները Եվրասիա տարածաշրջանում ներառել են հետևյալ երկրները՝ ՌԴ, Մոլդովան, Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը։

30/06/2026
դրամ
Դոլար (USD)
367.89
-0.17
Եվրո (EUR)
419.47
-0.34
Ռուբլի (RUR)
4.706
-0.0255
Լարի (GEL)
139.07
-0.01
47625
-561
Արծաթ
682.53
-8.3