Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Taiwan Excellence-ը ներկայացրել է Թայբեյի հեղափոխական նորարարությունն ու տեխնոլոգիան WCIT 2019 համաժողովի ժամանակ
11/10/2019 15:47
Կիսվել

Taiwan Excellence-ը ներկայացրել է Թայբեյի հեղափոխական նորարարությունն ու տեխնոլոգիան WCIT 2019 համաժողովի ժամանակ

WCIT* 2019-ի ոսկե հովանավոր Taiwan Excellence-ը մասնակցել է աշխարհի ամենամեծ և ամենահեղինակավոր ՏՀՏ միջոցառումներից մեկին՝ ներկայացնելու Թայբեյի հեղափոխական նորարարությունն ու տեխնոլոգիան: Թայբեյի ամենամեծ ներկայացվածությունը համաժողովին ապահովել են Taiwan Excellence և Smart Taiwan տաղավարները, որոնց միացել էին Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհուրդը (TAITRA) և Թայբեյի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միությունը (CISA)-ը:

Պաշտոնական միջոցառումը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին Smart Taiwan տաղավարում (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, շենք 1):  Միջոցառմանը ներկա էին Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհրդի (TAITRA) նախագահ Ջեյմս Հուանգը, WITSA-ի փոխնախագահ Բորիս Կոմրակովը և Թայբեյի պատվիրակությունները:

TAITRA-ի նախագահ Ջեյմս Հուանգը բացման խոսքում ողջունեց բոլոր հյուրերին. «Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանի մայրաքաղաք Երևանում մասնակցել WCIT 2019-ին:  TAITRA-ն շատ հպարտ է, որ հանդիսանում է թայվանական թիմի գործընկերը: Մենք սերտորեն համագործակցում ենք մեր գործարար համայնքների և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ամեն տարի Թայբեյում կազմակերպելով 40 խոշոր միջազգային ցուցահանդեսներ: Մեր համագործակցությունը եզակի առավելություն է տալիս ներկայացնելու մեր լավագույն արտադրանքն ամբողջ աշխարհում: Մեր տաղավարներում այցելուները կտեսնեն լավագույն գյուղատնտեսական տեխնոլոգիաները, խելացի լուծումներն ու կփորձարկեն նորագույն տեխնոլոգիաները, որոնք նախատեսված են ավելի լավ և երջանիկ կյանքի համար»:

WCIT 2019-ի երեք օրերի ընթացքում Taiwan Excellence-ի տաղավարում կազմակերպվել են խաղարկություններ, որոնց մասնակցել են ավելի քան 300 այցելուներ: Խաղարկությունների արդյունքում մոտ 150 մասնակիցներ ստացել են Taiwan Excellence-ի բրենդավորված նվերներ: 300 այցելուներից ավելի քան 110-ը լրացրել են նաև հարցաշարեր: Արդյունքում պարզվել է, որ ամենից շատ հետաքրքրություն են առաջացրել CyberLink-ի AI դեմքի ճանաչման հարթակն ու AVER-ի կոնֆերանսների համակարգը:

Թայբեյը հայտնի է տեղեկատվական և հաղորդակցական արդյունաբերության ոլորտում որպես հիմնական դերակատար: WCIT 2019-ի շրջանակում հարյուրավոր այցելուների ուշադրության կենտրոնում էր ներկայացված նորարար ու մրցանակակիր արտադրանքը: Այս անգամ Taiwan Excellence և Smart Taiwan տաղավարներում ներկայացվել էր 20 հանրահայտ ապրանքանիշ: Դրանց թվում էր՝ CyberLink-ի խաչաձև հարթակի տեխնոլոգիայով աշխատող աշխարհում առաջատար AI դեմքի ճանաչման հարթակը, որը MegaFace մարտահրավերի և NIST-ի դեմքի ճանաչման վենդորային թեստի ժամանակ դասվել է ամենաարագ և ամենաճշգրիտ ալգորիթմների շարքում: Մեկ այլ արտադրանք էր AVER-ի կոնֆերանսների համակարգը, որն ապահովում է անհավանական գլոբալ կապ և հաղորդակցման փորձառություն բոլոր հանդիպումների սենյակների համար: Ներկայացված էին նաև BriteMED-ի ստեղծած աշխարհի ամենափոքր էլեկտրասրտագրությունը, գյուղատնտեսության համար նախատեսված GEOSAT-ի անօդաչու թռչող սարքը և շատ այլ հրաշալիքներ:

Ներկայացված ինտեգրված նորարարական տեխնոլոգիական ապրանքները նախատեսված են ավելի հարմարավետ դարձնելու սպառողների կյանքը և արժանացել են Taiwan Excellence հեղինակավոր մրցանակին, որը Թայբեյի Արտաքին առևտրի բյուրոյի (BOFT) և տնտեսական հարցերի նախարարության (MOEA) նախաձեռնությունն է: Ամենամյա Taiwan Excellence մրցանակաբաշխությունն ընտրում է հետազոտության և զարգացման, դիզայնի, որակի և մարքեթինգի ոլորտներում ամենանորարար արտադրանքը:

———–

*Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր ՏՀՏ իրադարձություններից մեկն է: Կոնգրեսի ընթացքում կազմակերպվում են քննարկումներ թվային դարաշրջանի էվոլյուցիայի վերաբերյալ: 40 տարի շարունակ ՏՀՏ ոլորտի ղեկավարները, գործադիր տնօրենները և ներդրողները, քաղաքականություն մշակողները և պետական պաշտոնյաները, գիտնականներն ու տեխնոլոգները հանդիպում են այս ամենամյա միջոցառմանը՝ քննարկելու ոլորտի ներկան ու ապագան: WCIT 2019-ը անցկացվեց հոկտեմբերի 6-9-ը Երևանում՝ ներառելով սեսիաներ տարբեր թեմաների վերաբերյալ՝ սկսած արհեստական բանականությունից, վիրտուալ իրականությունից, խելացի քաղաքներից մինչև կիբերանվտանգություն, կլիմայի փոփոխություն և այլն:

 

Taiwan Excellence

Taiwan Excellence-ը ներկայացնում է Թայբեյի ամենանորարար արտադրանքը, որը սպառողների համար մեծ արժեք է ներկայացնում: Այս խորհրդանիշը կրող բոլոր արտադրատեսակները Taiwan Excellence մրցանակաբաշխության մրցանակակիրներ են, որոնք արտադրվում են Թայբեյում և ընտրվում են հետազոտության և զարգացման, դիզայնի, որակի և մարքեթինգի չափանիշների հիման վրա: 1992-ին Արտաքին առևտրի բյուրոյի (BOFT) նախաձեռնությամբ մեկնարկած Taiwan Excellence-ը ճանաչում է ստացել աշխարհի ավելի քան 100 երկրում:

Թայբեյի Արտաքին առևտրի բյուրո (BOFT)

Թայբեյի տնտեսական հարցերի նախարարության ներքո գործող Արտաքին առևտրի բյուրոն (BOFT) պատասխանատու է արտաքին առևտրի և տնտեսական համագործակցությունը կարգավորող քաղաքականության և կանոնակարգերի իրականացման համար: Արտաքին առևտրի բյուրոյի (BOFT) դերը կանոնավոր ճշգրտվել է անընդհատ փոփոխվող միջազգային տնտեսական և առևտրային միջավայրի պահանջները բավարարելու համար: Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհուրդը (TAITRA) ուղղորդում և համագործակցում է Արտաքին առևտրի բյուրոյի (BOFT) հետ ինչպես միջազգային, այնպես էլ տեղական բազմաթիվ գովազդային առևտրային ծրագրեր և այլ գործողություններ իրականացնելիս:

Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհուրդ (TAITRA)

Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհուրդը (TAITRA) հիմնադրվել է 1970-ին՝ խթանելու արտաքին առևտուրը: Այն Թայբեյում ամենախոշոր կիսակառավարական, շահույթ չհետապնդող առևտրի խթանման կազմակերպությունն է: Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհուրդը (TAITRA) հովանավորում են կառավարությունը, արդյունաբերական ասոցիացիաները և մի շարք առևտրային կազմակերպություններ, իսկ խորհուրդն աջակցում է թայվանական ձեռնարկություններին և արտադրողներին՝ ամրապնդելով նրանց միջազգային մրցունակությունը և հաղթահարելով նրանց առջև ծառացած մարտահրավերները արտաքին շուկաներում: Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհուրդն (TAITRA) ունի լավ համակարգված ավելի քան 1200 միջազգային մարքեթինգի մասնագետների առևտրի խթանման և տեղեկատվական ցանց, որոնք աշխատում են նրա Թայբեյի գլխամասային գրասենյակում և աշխարհի 68 գրասենյակներում: Քույր կազմակերպությունների՝ Թայբեյի առևտրի կենտրոնի (TTC) և Թայբեյի համաշխարհային առևտրի կենտրոնի (TWTC) հետ Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհուրդը (TAITRA) խթանման արդյունավետ ռազմավարությունների միջոցով ստեղծել է առևտրի լայն հնարավորություններ:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12