Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Վահրամ Միրաքյան. գործ շատ կա անելու՝ Հայաստանին ներդրումային գրավչություն տալու համար
25/10/2019 11:09
Կիսվել

Վահրամ Միրաքյան. գործ շատ կա անելու՝ Հայաստանին ներդրումային գրավչություն տալու համար

«Doing business-ի էս տարվա ցուցակն է հրապարակվել, որով Հայաստանը 47-որդ տեղում է։ Համեմատության համար ասեմ, որ Ռուսաստանը 28-րդ տեղում է, Ղազախստանը’ 25, Վրաստանը’ 7-րդ։ Խայտառակություն է, բայց նույնիսկ Ադրբեջանն է մեզանից առաջ, 34-րդն է։ Ավելին, Ռուանդան էլ է մեզանից առաջ, 38-րդ տեղում:

Եթե խոսում ենք ներդրումային գրավչության, ներդրումների կազմակերպման մասին, պետքա սկսել էս ցուցակում առաջ գալու օրենսդրական բարեփոխումներից, թե չէ ինչքան էլ խոսենք, մեկա ոչ մեկ չի գալու ներդրումներ անել։ Ավելի ճիշտ կգան, միայն եթե անձնական երաշխիքներ կամ ռոմանտիկայի պատճառով։

Անձնական երաշխիքներով առաջ էին ներդրումներ անում, հիմա բոլորն էլ հավասար են օրենքի առաջ։ Է, բայց օրենքն էլ էնքան վատնա, որ ոչ մեկ չի ուզում գա ներդրումներ անելու։ Այսինքն երաշխիքների ինստիտուտը դուրս է եկել (ինչը շատ լավ է, նոր զարգացման փուլ է) բայց տեղը բան չի դրվել, համակարգը դեռ չի փոխվել։

Օրինակ Ռուսաստանում, Պուտինը էկոնոմիկայի նախարարության առաջ կոնկրետ խնդիր է դրել, որ Դուինգ բիզնես ցուցակում ՌԴ-ն առաջ տանեն (հղումը մեկնաբանությունում կդնեմ)։ Էդպես էլ ստացվել է, հիմա ՌԴ-ն ահագին առաջ է եկել։

Նույնն էլ էստեղ պետք է լինի։ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր խնդիրը պետք է լինի էսպիսի ռեյտինգներում Հայաստանի դիրքը բարելավել, ինչը կատալիզատոր կդառնա մնացած պրոցեսներին ու բիզնեսների զարգացմանը, արդյունքում կարիք չի լինի ներդրողների հրավիրել, իրենք առանց դրա կգան, քանի որ ներդրողի խնդիրը փող աշխատելն է հնարավորինս կանխատեսելի միջավայրում։

Հիմա մի քիչ ավելի շատ թվեր բերեմ Դուինգ բիզնես ցուցակից։ Միակ կատեգորիան, որով Հայաստանն առաջ է ցուցակում, դա բիզնեսի գրանցումն է, որով մենք աշխարհում 10-րդ տեղում ենք։ Իսկ օրինակ շինարարական թույլտվություն ստանալու հարցում ավելի հետ ենք, 62-րդ տեղում։ Էս ցուցակում մենք ամենահետն ենք ամենակարևոր ռեյտինգում, մինորիտար ներդրումների պաշտպանության գծով (երբ ակցիաներն ուղիղ չի մասնակցում պրոցեսներին) , ուշադրություն, 120-րդ տեղում ենք։ Հիմա ոնց եք պատկերացնում, ներդրողները գան մի երկրում ներդրում անեն, որը ներդրումների պաշտպանության գծով աշխարհի 120-րդ, ամենահետևի մասերում է։

Ասենք Հայաստանում 10-ից ավել հարկերի տեսակներ են գործում, պլյուս տուրքերն էլ որ ավելացնում ենք, համարյա 20 ենք հասնում։ Ոնց եք պատկերացնում, ներդրողի պետքնա խորանալ էդքան խուճուճ համակարգում։ Հենա կգնա ԱՄԷ ներդրումներ կանի, որտեղ մեկ երկու տեսակ հարկ կա։ Կամ Վրաստան, որտեղ ամեն ինչ շատ ավելի պարզեցված է։

Կարճ ասած, գործ շատ կա անելու՝ Հայաստանին ներդրումային գրավչություն տալու համար։ Համակարգը պետք է էնպես փոխել ու էդ գործը պետք է էկոնոմիկայի նախարարությունն անի, որը, ոնց հասկանում եմ, հետհեղափոխական ամենապասիվ նախարարությունն է, ցավոք», – իր ֆեյսբուքյան էջում գրում է «Չոր Մարքեթինգ»-ի հիմնադիր Վահրամ Միրաքյանը։

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34