
Շաքարի և կարագի շուկաներում կա տնտեսվարող սուբյեկտների չափաբաժնի էական փոփոխություն
Շաքարավազի շուկայում կա տնտեսվարող սուբյեկտների չափաբաժնի էական փոփոխություն։ Նույնն է նաև կարագի շուկայում։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը փոփոխությունն ընդգծելու համար ներկայացնում է տոկոսային ցուցանիշը՝ 20 %: Գևորգյանն այս ցուցանիշը դրական է գնահատում։ Հաջորդիվ ուսումնասիրում են բենզինի, գազի և կոնյակի շուկաները։ ՏՄՊՊՀ նախագահի դիտարկմամբ՝ կոնյակի շուկան այլ կերպ են ուսումնասիրելու․ այստեղ խաղացողները շատ են, ուստի ուսումնասիրման ոլորտը բազմաճյուղ է։
Տնտեսական մրցակցության խաղի կանոնները հստակեցնելու համար հանձնաժողովը պարբերական հանդիպումներ է ունենում մի շարք գերիշխող ընկերությունների հետ՝ հետագա խախտումները կանխարգելելու համար։