Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ԿԲ-ն վստահեցնում է՝ Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ իրացվելի
05/11/2019 16:45
Կիսվել

ԿԲ-ն վստահեցնում է՝ Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ իրացվելի

Հայաստանի բանկային համակարգի ռիսկերի կլանման ունակությունը պահպանել է բարձր մակարդակը: Համակարգը շարունակում է մնալ իրացվելի, այսինքն՝ ցանկացած պահի բանկերն ունակ են բավարարելու հաճախորդերի ցանկացած տեսակի պահանջներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին 2019 թ. առաջին կիսամյակի և դրամավարկային քաղաքականության ընթացիկ զարգացումներին նվիրված  ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

«Ֆինանսական համակարգը մեզ մոտ տասնամյակից ավելի է, ինչ շարունակում է մնալ բավականին ունակ՝ դիմակայելու տարբեր տեսակի զարգացումներին՝ թե ներտնտեսական, թե դրսից եկող ռիսկերին: Ֆինանսական, մասնավորապես բանկային համակարգի ռիսկերի կլանման ունակությունը հիմնականում պահպանվել է այն մակարդակում, ինչ ունեինք 2018-ին, սակայն որոշ ռիսկերի՝ ներառյալ մակրոռիսկերի առումով, ավելի լավացել է»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց՝ ֆինանսական համակարգը առաջին կիսամյակի ընթացքում թե ԿԲ-ի կողմից վարվող քաղաքականության, թե ընդհանուր ներտնտեսական զարգացումների շնորհիվ, շարունակել է մնալ բավականին իրացվելի:

Բանկային համակարգի կայունությունն ու առողջությունը գնահատում են իրացվելիության և կապիտալի համարժեքության նորմատիվներով:

Գրիգորյանը շեշտեց՝ բանկային համակարգի իրացվելիությունը նշանակում է, որ բանկերը համապատասխան պահանջարկի առկայության դեպքում կարող են տրամադրել տարբեր տեսակի ֆինանսական գործիքներ՝ տարբեր տեսակի վարկեր, ներգրավել, հետ վերադարձնել ավանդներ:

Կապիտալի համարժեքության ցուցանիշը խոսում է ֆինանսական կազմակերպությունների՝ մասնավորապես բանկերի տարբեր տեսակի անկանխատեսելի, չսպասված զարգացումներին դիմակայելու ունակության մասին: «Մեզ մոտ նվազագույն ցուցանիշը սահմանված է 12 տոկոս, մինչդեռ բազելյան սկզբունքով սահմանված նվազագույն ցուցանիշը 8 տոկոս է: Սակայն մեր բանկային համակարգի միջին կշռված ցուցանիշը 17.4 տոկոս է: Դա խոսում է բանկային համակարգի կայունության և տարբեր տեսակի շոկերին դիմակայելու ունակության մասին»,-եզրափակեց Գրիգորյանը:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6