Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Փոխվարչապետը  կարգավորումների ներդաշնակեցման հարցերի համար «Անտիկոնտրաֆակտը» համարում է լավ հարթակ
12/11/2019 12:17
Կիսվել

Փոխվարչապետը կարգավորումների ներդաշնակեցման հարցերի համար «Անտիկոնտրաֆակտը» համարում է լավ հարթակ

Մտավոր սեփականության, ապրանքների շրջանառության հետ կապված հարցերի կարգավորումը կերաշխավորի եվրասիական տնտեսական միության տարածքում արտահանման պոտենցիալի իրագործումը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում «Անտիկոնտրաֆակտ» միջազգային համաժողովին իր բացման խոսքում նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` ՀՀ կառավարության անունից ողջունելով Հայաստանում համաժողովի անցկացումը:

«Գրավիչ է այն փաստը, որ այսպիսի համաժողովը տեղի է ունենում Հայաստանում, Երևանում, որովհետև այն թեման, որը մենք այսօր կքննարկենք, ակտուալ է բոլորի համար ամբողջ աշխարհում, սակայն հատկապես ակտուալ է մեր երկրների համար` նկատի ունենալով աշխարհագրական, աշխարհաքաղաքական առանձնահատկությունները: Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցերը և գաղափարների նյութականացումը այն թեմաներն են, որոնք հատուկ ակտուալություն ունեն»,- ասաց Գրիգորյանն ու նկատեց` ապրանքների շրջանառության ու մտավոր սեփականության տեսանկյունից այդ հարցերի կարգավորումը երաշխիք է, որ կիրագործվի այն արտահանման պոտենցիալը, որը շատ կարևոր է:

Փոխվարչապետի կարծիքով` ոչ միայն այս, այլև բոլոր ոլորտներում կան հարցեր, որոնք առանց ԵԱՏՄ հինգ երկրների քննարկումների կմնան անլուծելի: Ապրանքների շրջանառության հետ կապված խնդիրները կբերեն լուրջ հարցերի: Գրիգորյանը նկատեց, որ այս իմաստով լավ հնարավորություն ունեն` քննարկելու կարգավորումների ներդաշնակեցման, օրենքների ներդաշնակեցման հարցեր: «Լավ հնարավորություն ունենք` փոխանակվելու փորձագետների կարծիքներով և հանգելու այնպիսի մոդելի, որ առաջին հերթին իրագործելի կլինի ԵԱՏՄ ամբողջ տարածաշրջանում և կաշխատի արդյունավետորեն»,- ասաց Գրիգորյանը:

«Անտիկոնտրաֆակտն» անցկացվում է Երևանում նոյեմբերի 12-13-ը: Այն ԵԱՏՄ-ի շրջանակում քննարկումների կազմակերպման կենտրոնական հարթակ է, որտեղ քննարկվում են արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառությունից շուկաների պաշտպանության խնդիրները: Դրան մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմինների ներկայացուցիչները, հասարակական մասնավոր կազմակերպությունները, տարբեր փորձագետներ, գիտնականներ և այլն:  «Անտիկոնտրաֆակտ-2019» համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության։ Աջակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը և «Անտիկոնտրաֆակտ»  միջազգային ասոցիացիան:

Այս տարի միջազգային համաժողովի ընթացքում քննարկվելու է չորս հիմնական հարց՝ իրավակիրառությունը կոնտրաֆակտ արտադրանքի շրջանառության դեմ պայքարի ոլորտում, արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության դեմ հակազդեցությունը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում, արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում կադրային ներուժի ձևավորումը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52